Պանաման նշանակումից երկու ամիս անց հետ է կանչել Ռուսաստանում իր դեսպանին
Միջազգային
Պանաման որոշել է պաշտոնանկ անել Ռուսաստանում իր դեսպան Հոլման Դելբերտ Կատալինին պաշտոնը ստանձնելուց ընդամենը երկու ամիս անց: Այս մասին հայտնում է La Prensa թերթը՝ վկայակոչելով հանրապետության ԱԳՆ-ն։
Պանամայի ԱԳՆ-ում հայտարարել են՝ «դեսպանի պաշտոնն ազատ նշանակվող և փոխարինելի հաստիք է, ինչի կապակցությամբ նրա պաշտոնանկությունը հրապարակային հիմնավորում չի պահանջում»:
Դեռ հայտնի չէ՝ ով կգլխավորի Պանամայի դեսպանատունը Դելբերտ Կատալինի պաշտոնաթողությունից հետո:
https://iravunk.com/sim/?p=309911&l=am/