Առաջիկա տասնամյակներում աշխարհում միջուկային զինաթափում չի լինի. Մեդվեդև
Միջազգային
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը առաջիկա տասնամյակում աշխարհում միջուկային զինաթափումն «անհնար» է անվանել։ Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։
Նրա կարծիքով՝ միջուկային զենք ունեցող պետությունները չեն կարողանա հրաժարվել դրանից, նույնիսկ եթե Ուկրաինայում հակամարտությունը վերջնականապես լուծվի։
«Աշխարհը կստեղծի նոր, ավելի կործանարար զինատեսակներ, և ավելի ու ավելի շատ երկրներ ձեռք կբերեն միջուկային զինանոցներ»,- հավելել է Մեդվեդևը։
Նա ընդգծեl 1, որ բոլորը լավ գիտեն, թե իրադարձությունների նման զարգացումն ինչի կարող է հանգեցնել։
https://iravunk.com/sim/?p=309910&l=am/