Ինչու Շահրամանյանը ի չիք չդարձրեց լուծարման հրամանագիրը. Նախկին պատգամավորը մանրամասնում է

«Նախկինում քանիցս հայտարարել ենք, որ Ադրբեջանի հետ բանակցություններում Հայաստանն աշխատանքներ էր տանում Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների ապահովման, այդ թվում և՝ այդ խնդիրների հասցեագրման միջազգային մեխանիզմի ստեղծման ուղղությամբ։ Դրան էին նաև միտված երրորդ երկրներում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպումների կազմակերպման ջանքերը, որոնք մերժվեցին Լեռնային Ղարաբաղի կողմից։ Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից». «Ազատության» հարցմանն ի պատասխան ասել են արտգործնախարարությունից: Ինչպե՞ս են գնահատում այս հայտարարությունը արցախցիները փորձել ենք մեկնաբանություն ստանալ օկուպացված Արցախի ԱԺ պատգամավոր ԱՐԱՄԱՅԻՍ ԱՂԱԲԵԿՅԱՆԻՑ, ով նկատեց.
-Արտաքին գործերի նախարարության հայտարարությունը կարող եմ որակել մանիպուլյատիվ , նախ որովհետեւ Շահրամանյանի կողմից հրամանագրի ստորագրումը եւ հրապարակումը տեղեկատվական շտաբի մի մասի հրապարակումով էր տեղի ունեցել ուղիղ բռնության սպառնալիքի տակ, որեւէ անվտանգության երաշխիքներ չկար, այդ պատճառով էլ ադրբեջանական կողմը բռնության էր դիմել: Ի՞նչ կարող էր անել Շահրամանայնը, առնվազն տեղահանությունից հետո կարող էր հրամանագրի չեղարկման մասին փաստաթուղթ կամ նույն բովանդակության ինչպիսին եղել է հրսմանագիրը այդպիսի մի հրամանագիր հրապարակեր տեղեկատվական շտաբի էջով, որով որ բռնության սպառնալիքի տակ ստորագրված փաստաթուղթը ի չիք կդառնար, թե ինչու նա դա չարեց դա այլ հարց է: Ինչ վերաբերում է երրորդ երկրներում հանդիպումներին խոսքը Սոֆիայի եւ Բրատիսլավայի հանդիպումների մասին է: Սոֆիայում հանդիպումը տեղի չունեցավ, որովհետեւ այնտեղ որեւէ միջազգային մեխանիզմնեորի մասին խոսք չկար եւ խոսքը ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ էր: Բայց եթե անգամ այդ տրամաբանությամբ գնանք, ապա ռուսական կողմը այդ ընթացքում խոստացել էր ԱՀ նախագահին, որ մեկ շաբաթվա մեջ կկազմակերպի հանդիպում ռուսական հովանու ներքո տեխնիկական հարցերի շրջնակներում եւ խոստացել էր, որ Լաչինի միջանցքը կբացվի: Հետագայում, երբ հայկական կողմը իր համաձայնությունը տվել է հանդիպելու, արդեն ադրբեջանական կողմն էր հրաժարվել եւ չի մասնակցել Բրատիսլավայում նախատեսվող հանդիպմանը:
https://iravunk.com/sim/?p=309908&l=am/