Արևմուտքը փորձում է անկախության քողի տակ Ուկրաինան պոկել իր արմատներից․ Զախարովա
Միջազգային
Ուկրաինան դարձել է պատմության վերաշարադրման ժամանակակից գործընթացների ցատկահարթակ, իսկ Արևմուտքն նրա անկախությունը կապում է նրա արմատների մերժման հետ: Նման կարծիք է հայտնել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ MGIMO 360 ուսանողական տեղեկատվական ալիքին տված հարցազրույցում, գրում է Gazeta-ն։
Նրա խոսքով՝ Ուկրաինան դարձել է այս երկու գործընթացների բախման տարածքը, երբ արևմտյան երկրները սկսեցին բռնի կերպով վերաշարադրել պատմությունը և, միևնույն ժամանակ, արագորեն նոր նեոգաղութային գաղափարախոսություն ներմուծել առօրյա կյանքում։
Դիվանագետն ընդգծել է, որ Ուկրաինայի համար անկախությունն ու ինքնիշխանությունը կապված են արևմտյան նեոգաղութատիրական օրակարգի հետ, որի շրջանակներում ուկրաինացիները պետք է վերաշարադրեն իրենց պատմությունը և հրաժարվեն Ռուսաստանի հետ իրենց ընդհանուր անցյալից։
https://iravunk.com/sim/?p=309907&l=am/