ԵՄ փորձագետները ժամանել են Հայաստան՝ գնահատելու վիզաների ազատականացման ուղղությամբ առաջընթացը

Միջազգային

Այսօր ԵՄ փորձագիտական առաքելությունը ժամանել է Հայաստան, որի նպատակն է գնահատել վիզաների ազատականացման ուղղությամբ Հայաստանի առաջընթացը։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ՆԳՆ միագրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։

 

Նշենք, որ սա ԵՄ փորձագիտական առաքելության երկրորդ այցն է, առաջինը տեղի էր ունեցել փետրվարի 10-14-ը:

 

«Սրա արդյունքում արդեն ձևավորվելու են երկու զեկույցներ, որոնք այն միակ փաստաթղթերն են, որոնք մենք մեկնաբանելու հնարավորություն ենք ունենալու, շտկումներ կամ առաջարկներ կկարողանանք ներկայացնել: Դրանց հիման վրա մինչև հունիս արդեն կձևավորվի, կմշակվի գործողությունների ծրագիրը, որը այլևս բանակցելի փաստաթուղթ չի լինելու։

 

Երբ կունենան գործողությունների ծրագիրը, ինչքան էլ որ մենք շատ լավ պատկերացնում ենք այլ պետությունների փորձով, թե ինչ է այնտեղ գրված լինելու, չորս հիմնաքարային ուղղություններով մեզ պահանջներ են ներկայացվելու, բայց արդեն, ըստ սահմանված թիրախների, կկարողանանք ավելի կոնկրետ որոշակի կանխատեսումներ անել, թե ինչ ժամանակահատված է պահանջվում, որպես որ մենք հասնենք արդեն այդ կետին։ Ամենաբարդ ենթակառուցվածքներից մեկը, որը նորություն էր մեզ համար, կենսաչափական համակարգի ներդրումն էր:

 

Հունիսին մեզ կներկայացվի գործողությունների ծրագիրը, որից հետո տարեկան զեկույց է ներկայացնելու Հայաստանի Հանրապետությունը, թե ուր է հասել։

 

Ըստ էության այդ ծրագիրը վերջնաժամկետ չունի, այնպես չի, որ մեր առջև խնդիր է դրվելու, օրինակ, մինչև 2027 թվի երկրորդ կիսամյակ ապահովել այս-այս-այսթիրախները: Երբ կապահովենք, այդ ժամանակ էլ կունենանք ազատ վիզային ռեժիմ»,-ասաց նա։

 

Դավթյանը նաև կարծիք է հայտնել, որ Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզային ռեժիմի ազատականացումը կարող է 4-5 տարի տևել

https://iravunk.com/sim/?p=309839&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան