Ուկրաինայում հրադադարի մասին հարցերը «օդում կախված են». Պեսկով
Միջազգային
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանում է Ուկրաինայում հրադադարի գաղափարը, սակայն մինչ այդ պետք է հարցերի պատասխաններ տրվեն։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Gazeta-ն։
«Նախագահ Պուտինը պաշտպանում է հրադադարի գաղափարը, սակայն մինչ այդ մենք պետք է ստանանք հարցերի պատասխաններ»,- ասել է նա։
Պեսկովի խոսքով՝ հարցերը դեռ «օդում կախված են»։ Նա նշել է, որ դրանք կապված են ուկրաինական կողմի վերահսկողության բացակայության և ուկրաինական իշխանություններին չլսող մի շարք ծայրահեղական ու ազգայնական ստորաբաժանումների գործողությունները վերահսկելու անկարողության հետ։
Բացի այդ, Ռուսաստանը պարզաբանումներ է սպասում Կիևի հետագա «ռազմականացման» հարցում։
https://iravunk.com/sim/?p=309837&l=am/