Իսրայելը հիմա Իրանի դե՞մ է մտածում պատերազմել, թե` Թուրքիայի
Միջազգային
Թուրքական բանակը այս օրերին հսկայական ռազմական ուժեր է տեղակայել Սիրիական Հալեպի հյուսիսում:
Հիշեցնենք, դեռ անցյալ շաբաթ Իսրայելը հարվածներ հասցրեց սիրիական կոնտրոնական գոտում` Պալմիրային հատվածում գտնվող T4 բազային, որը, ըստ տեղեկությունների, վերածվում էր թուրքական ռազմաբազայի։ Առկա տեղեկությունների համաձայն՝ ոչնչացվել են գլխավոր թռիչքուղին, ռադարները և որոշ զինատեսակներ։
Türkiye ամսագիրը պնդում է, որ այս հարձակման ժամանակ թիրախ են դարձել С-200 և նույնիսկ С-400 զենիթահրթիռային համակարգերը։ Եթե այդ լուրը հաստատվի, կնշանակի, որ թուրքերն իրենց ունեցեծ լավագույն` ռուսական Սիրիա С-400 համակարգերը տեղակայել են Սիրիայում։ Իսկ դա կնշանակի, որ դրանք նախատեսված են իսրայելյան ավիացիայի դեմ:
Ահա, այս զարգացումենր ֆոնին, Jerusalem Post-ը փոխանցում է Իսրայելի ռազմական բարձրաստիճան պաշտոնյայի խոսքը. «Սիրիայում մեր հարձակումները մեսիջ են Թուրքիային: Մի՛ ստեղծեք այնտեղ ռազմակայաններ և մի՛ միջամտեք մեր գործունեությանը»։
Իսկ Թուրքիան, կրկնենք, ի պատասխան, մեծ ու-եր են մտցնում Սիրիա...
Մյուս կողմից, Եգիպտոսը եւս մեծաքանակ ռազմական տեխնիկա է կենտրոնացրել իր արեւելյան սահմանների մոտ` Գազայի ուղղությամբ:
Այսինքն, Իսրայելը հիմա Իրանի դե՞մ է մտածում պատերազմել, թե` Թուրքիայի:
https://iravunk.com/sim/?p=309800&l=am/