ՌԴ-ի հետ մենք մենակ ենք մնալու, իսկ ԱՄՆ-ն լուծում է իր հարցերը Բրիտանիայի և ԵՄ-ի հետ. Ուկրաինական աղբյուր
Միջազգային
Ուկրաինական տեղեկացված աղբյուրը գրում է.
«Կրեմլը կարծում է, որձեռքն է վերցրել է ուկրաինական գործի նախաձեռնությունը այն ժամանակ, երբ Զելենսկին գնալով հեռանում է Թրամփի վարչակազմից և մտնում գլոբալիստական ճամբար։ Սա վատ ազդանշան է Ուկրաինայի համար. Ռուսաստանի հետ հակամարտությունում մենք մենակ ենք մնալու, իսկ Միացյալ Նահանգները լուծում է իր հարցերը Բրիտանիայի և ԵՄ-ի հետ.
Նախագահի աշխատակազմը շարունակում է սխալներ թույլ տալ միջազգային ուղու վրա, իսկ Կուրսկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի պարտությունը ոչինչ չի սովորեցրել մեր քաղաքական գործիչներին, ովքեր սովոր են խաղալ մեդիա պատերազմներում և ստեղծել հուզական դիվանագիտության դեպքեր։ Կրեմլը կամաց-կամաց առաջ է մղում իր օրակարգը, այն ժամանակ, երբ Զելենսկու խաղաղության ծրագիրն ու հաղթանակի ծրագիրը անհետացել են արևմտյան առաջնորդների քննարկումներից, իսկ հետո՝ համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում»։
https://iravunk.com/sim/?p=309786&l=am/