Իրանը լիովին պատրաստ է ամբողջ ուժով պատասխանել ցանկացած սպառնալիքի. Բաղերի

Իրանը լիովին պատրաստ է ամբողջ ուժով պատասխանել ցանկացած սպառնալիքի, հայտարարել է Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամադ Բաղերին, տեղեկացնում է Mehr-ը։
Նա, մասնավորապե,ս ասել է. «Իրանը ձգտում է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատմանը։ Մեր բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն զսպմանը, արդյունավետ պաշտպանությանը, կայուն անվտանգությանը, կայունությանը և խաղաղությանը»:
Նախարարի խոսքով՝ Իրանն ողղակիորեն չի բանակցի, բայց պատրաստ է անուղղակի կերպով վերսկսել միջուկային բանակցությունները ԱՄՆ-ի հետ։
«Իրանի միջուկային նախկին բանակցություններում Միացյալ Նահանգները եղել է ամենազրպարտիչ և դավաճան կողմը»,-նշել է Բաղերին:
https://iravunk.com/sim/?p=309782&l=am/