Երեվանում նստած՝ չենք պատկերացնում, թե ինչքան հարգված ենք Բելառուսում

Մշակութային

Համահայկական գրողների միությունը վերջերս արժանավորապես ներկայացրեց Հայաստանը Գրքի Մինսկի փառատոնում եւ Գրողների միջազգային սիմպոզիումում։ Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է միության նախագահ, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման Մշակութային հանձնախմբի ղեկավար ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԻ հհետ:

«ՏԱՐԱԾՎԱԾ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄԸ, ԹԵ ԴԱՇՆԱԿԻՑ ՉՈՒՆԵՆՔ, ՉԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔ Է»

Կանրամասնե՞ք, թե ինչպես անցավ Գրքի Մինսկի փառատոնը եւ ինչո՞վ նշանավորվեց Համահայկական գրողների միության մասնակցությունը:

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մարտ ամսին տեղի ունեցավ 32-րդ գրքի միջազգային տոնահանդեսը, փառատոնը եւ գրողների միջազգային սիպոզիումը: Դա մի բացառիկ միջոցառում է, որտեղ ներկա էին ավելի քան 40 երկրից պատվիրակներ: Հրավերը ստացել էի Բելառուսի կառավարության կողմից, ինչի համար շատ շնորհակալ եմ: Ես այնտեղ կառավարության հյուրն էի եւ ներկայացնում էի Համահայկական գրողների միության հրատարակած «Բելառուսի արդի գրականությունը» հատորը: Այն մի բացառիկ ժողովածու է, որը շատ լավ ընդունվեց Մինսկում: Այնտեղ մենք այս հրաշալի հատորի շնորհանդեսը իրականացրեցինք, հատուկ օր էր նվիրված այս հատորին: Բելառուսի կառավարությունը հայտնեց իր խորին շնորհակալությունը, եւ ես արժանացա շնորհակալագրի: Պիտի ասեմ, որ այդ չորս օրերը բացառիկ էին եւ եզակի հնարավորություն՝ ներկայացնելու ժամանակակից հայ գրականությունը:

— Իսկ գրական համագործակցության ընդհանուր եզրեր գտնվեցի՞ն, մշակութային այս երկխոսությունը կունենա՞ շարունակություն:

Սկսվեց թարգմանական մի գործընթաց: Մենք պետք է թարգմանենք ռուսական եւ բելառուսական գրականություն եւ մեր ռուս գործընկերներն արդեն արդեն սկսել են թարգմանել հայ գրականությունը: Այսինքն, այն տարածված պատկերացումը, թե մենք բարեկամ, դաշնակից չունենք, պարզապես, չիմացության հետեւանք է, քանի որ ե՛ւ բարեկամ ունենք, ե՛ւ դաշնակից, ե՛ւ Մինսկում լավ համայնք ունենք: Հետաքրքիրն այն է, որ տարբեր ազգերի գրողների կողմից ամեն վայրկյան զգում էի իմ նկատմամբ հարգանք՝ որպես Հայաստանի ներկայացուցչի: Պիտի ասեմ, որ միջազգային հարաբերություններում մեզ գնահատում են նախեւառաջ ըստ մեր արժանապատվության եւ ազգային նկարագրին մեր հավատարմության։ Անկեղծորեն, մենք Երեւանում չգիտենք, թե ով ենք այս աշխարհում: Այն, ինչ զգացի, ոգեւորիչ է: Ես դեռ երկար ժամանակ պետք է իմ մեջ պահեմ այս զգացողությունը, որովհետեւ տարբեր ազգերի ներկայացուցիչներ, բանաստեղծություն են գրում Հայաստանի մասին, լավ գիտեն մեր պատմությունը եւ մեր մշակույթը: Բոլորը խնդրում էին, թե՝ պարոն Ափինյան, ստեղծեք հնարավորություն, որպեսզի մենք էլ գանք արեւային Հայաստան, տեսնենք Արարատ լեռը: Աննկարագրելի լավ ապրումներ էին:

«2018-ԻՑ ԱՌ ԱՅՍՕՐ ՄԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԾՐԱԳՐԵՐԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՇՏԱՊԵՍ ՄԵՐԺԵԼ Է»

— Փաստորեն, ի հեճուկս հայ-բելառուսական քաղաքական հարաբերությունների վատթարացման՝ մնացյալ ոլորտներում պահպանվե՞լ են ջերմ հարաբերությունները:

Առհասարակ, Բելառուսի հանրապետությունը, ներքին շատ ջերմ բովանդակություն եւ հուզական աշխարհ ունի, որը մեզ՝ հայերիս, բնորոշ է: Իհարկե, դա շատ անսպասելի էր, քանի որ մենք արեւելյան ազգ ենք, բայց դա այդպես էր եւ իրենք՝ բելառուսները, մեր նման ջերմ, մեր նման բարի եւ մեր նման լավ մարդիկ են: Մի քանի օր առաջ է, ինչ վերադարձել եմ Բելառուսից, անդադար ստանում եմ նամանկներ, թե մեր հաջորդ հանդիպումը երբ է լինելու: Իհարկե, մենք դրան պետք է պատրաստվենք եւ նոր իրականացնենք հաջորդ հանդիպումը:

Հնարավո՞ր է, որ հաջորդ հանդիպումը կայանա Հայաստանում եւ մեծաթիվ օտարերկրյա գրողներ ժամանեն Հայաստան:

Դա առայժմ հնարավոր չէ, քանի որ մենք կառավարությունից ոչ մի աջակցություն չենք ստանում: 2018 թվականից առ այսօր՝ Համահակական գրողների միությունը բազմիցս ծրագրեր է ներկայացրել, սակայն մշտապես մերժել են մեզ: Հուսամ, որ ինչ-որ բան կփոխվի մեր կյանքում, եւ մենք կսկսենք մշակույթը կարեւորել: Ես ինքս, մշակութային կապերի մասնագետ եմ՝ իմ թեկնածուական դիսերտացիան, իմ երեք տասնյակից ավելի մասնագիտական գործունեությունը հենց այս ուղությամբ է եղել: Ահա, թե ինչու, ես լավ եմ պատկերացնում այդ ճանապարհները, որոնցով մենք պիտի աշխատենք: Բայց պետք է նկատենք, որ խոսքը միայն հայ-բելառուսական հարաբերությունների մասին չէ, որովհետեւ այնտեղ մեր խմբին մոտեցան տարբեր երկներից ժամանած գրողներ եւս: Չորս օր բուռն քննարկումներ ենք անցկացրել, չենք անտեսել ոչ մի հարց, անգամ՝ քաղաքական: Եվ պատկերացնո՞ւմ եք, ոչ մի տարաձայնություն մեր միջեւ չկար, ոչ մի տեսակի վեճ չի եղել:

«ԱՅՍ ԾԱՎԱԼՈՒՆ ԳՈՐԾԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ ԵՆՔ ՄԵՐ ՉԵՂԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ»

— Արդեն որոշումն ընդունվել է եւ մայիս ամսին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի կունենա առաջին Հայ Առաքելական եկեղեցու բացումը: Ի՞նչ կասեք այս մասին:

Ես տեղյակ եմ դրանից: Բոլորն այնտեղ այդ մասին էին խոսում եւ ասում, որ Բելառուսի կառավարությունը, Մինսկի քաղաքապետարանն աջակցելու են այդ ծրագրերին: Մենք այնտեղ ունենք հրաշալի համայնք: «Բելառուսի արդի գրականությունը» գրքի շնորհանդեսին ներկա էր նաեւ հայ համայնքի ղեկավարը, ում Մինսկում շատ հարգում են՝ ինչպես քաղաքացիներն, այնպես էլ կառավարությունը: Պիտի ասեմ, որ մեծ հեռանկար ունի մեր համայնքը Բելառուսում: Ի դեպ, մեր խմբին միացան տարբեր ազգերի գրողներ Տաջիկստանից, Ղրղզստանից, նաեւ Բաշկորտոստանի գրողների միության նախագահը: Չկար տարբերություն, մենք բոլորս եղբայրներ էինք: Եվ մեր՝ հայերիս ավանդույթները՝ սիրո, բարության հետ կապված, ես այնտեղ իրականացված տեսա: Ինձ տարբեր հարցերով էին դիմում, առաջարկում էին մասնակցել տարբեր միջոցառումների, թարգմանել այս կամ այն հեղինակին: Հավելեմ նաեւ, որ ապրիլի 7-ին Երեւանում նշվելու է նշանավոր գրականագետ, բանաստեղծ Ռիմա Խարինովայի 70 ամյակը: Ահա այսպես միջազգային հարաբերությունները ծաղկում են, ու ես շատ կցանկանայի, որ Հայաստանի պետությունը դա նկատեր եւ եթե հնարավոր լիներ, աջակցեր որեւէ կերպ: Սակայն, եթե անկեղծ, ես դրա հույսը չունեմ, որովհետեւ մինչեւ հիմա ոչ մի ծրագիր ուշադրության չի արժանացել, եւ մեր բոլոր այս ծավալուն գործերն իրականացրել ենք մեր չեղած միջոցների հաշվին:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում