Թուրքիայի խորհրդարանի նախագահ. Թրամփն ուզում է վերացնել աշխարհում գոյություն ունեցող համաշխարհային առևտրի մեխանիզմները
Միջազգային
Իրականում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է ոչ թե պարզապես բարձրացնել մաքսատուրքերը, այլև վերացնել աշխարհում գոյություն ունեցող համաշխարհային առևտրի մեխանիզմները, լրագրողներին է հայտարարել Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Նուման Քուրթուլմուշը, տեղեկացնում է Sabah-ը։
«Այլ կերպ ասած՝ համաշխարհային առևտրի նման խոշոր մեխանիզմներին միջամտելը նոր անհավասարակշռություններ և հակամարտություններ կստեղծի համաշխարհային առևտրում»,- նշել է նա։
Ըստ Քուրթուլմուշի, Թուրքիայի համեմատաբար ցածր հարկումը, թերևս, ավելի լավ իրավիճակ է՝ համեմատած այլ երկրների հետ։
«Բայց ես սա դա շատ կարևոր կամ եզակի հնարավորություն չեմ համարում Թուրքիայի համար», - եզրափակել է նա։
Այս ամսվա սկզբին ԱՄՆ նախագահը համատարած մաքսատուրքեր է սահմանել բոլոր ապրանքների համար։ Թուրքիայի սակագինը, ինչպեսև Հայաստանինը և շատ այլ երկրներինը, 10% է։
https://iravunk.com/sim/?p=309764&l=am/