Իրանի արտգործնախարարն «անիմաստ» է անվանել ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունները
Միջազգային
ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններն անիմաստ են։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Ուղիղ բանակցությունները մի կողմի հետ, որն անընդհատ սպառնում է ուժ կիրառել և իր տարբեր պաշտոնյաների միջոցով հակասական դիրքորոշումներ է հայտնում, իմաստ չունի», - ասել է արտգործնախարարը Agence France-Presse-ին տված հայտարարության մեջ:
Մարտի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուղերձ է հղել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին՝ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ վարելու առաջարկով։ Թեհրանը հրաժարվել է Վաշինգտոնի հետ ուղիղ երկխոսությունից, սակայն հնարավոր է համարել բանակցությունների շարունակումը միջնորդների միջոցով։