Սիրիայում դիվերսիայի հետևանքով լայնածավալ հոսանքազրկումներ են
Միջազգային
Սիրիայի հարավային Դարաա և Էս-Սուվեյդա նահանգներում էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատում է գրանցվել, տեղեկացնում է Al-Ikhbaria-ն։
Ինչպես հաղորդվում է՝ էլեկտրամատակարարումը դադարեցվել է դիվերսիայի հետևանքով առաջացած անսարքության պատճառով։
Նշվում է, որ սպասարկման բրիգադները սկսել են վերանորոգման աշխատանքները:
https://iravunk.com/sim/?p=309755&l=am/