ԱՄՆ-ը նոր մաքսատուրքեր չսահմանեց Ռուսաստանի դեմ և ստեց դրա պատճառների մասին. Le Monde
Միջազգային
ԱՄՆ-ը նոր մաքսատուրքեր չսահմանեց Ռուսաստանի դեմ և ստեց նման մաքսատուրքերի բացակայության պատճառների մասին: Այս կարծիքին է ֆրանսիական Le Monde-ը:
Լրատվամիջոցն իր կարծիքը բացատրում է այսպես. Սպիտակ տունն ասում է, որ «ամերիկյան պատժամիջոցներն արդեն իսկ կանխում են ցանկացած բովանդակալից առևտուր Ռուսաստանի Դաշնության հետ»: Բայց իրականում ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև առևտրային հաշվեկշիռը 2024 թվականին կազմել է մոտ 3,5 միլիարդ դոլար։ Սա ավելին է, քան Մավրիկիոսի և Բրունեյի դեպքում, որոնց նկատմամբ սահմանվել են համապատասխանաբար 40% և 24% մաքսատուրքեր։
Այս մասին գրել է նաև Axios-ը՝ հերքելով ԱՄՆ պաշտոնյաների խոսքերը. «Միացյալ Նահանգները դեռ ավելի շատ առևտուր է անում Ռուսաստանի հետ, քան այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Մավրիկիոսը կամ Բրունեյը, որոնք եղել են Թրամփի մաքսային ցուցակում»։