ԱՄՆ-ը պատրաստ է ռազմական գործողություն սկսել` Գրենլանդիան գրավելու համար
Միջազգային
ԱՄՆ-ը կարող էռազմական գործողություն սկսել Գրենլանդիան գրավելու համար: Ամեն դեպքում, այդ տպավորութունն է թողնում ԱՄՆ փոխնախագահ Վենսի նոր հայտարարությունը. «Դոնալդ Թրամփը Միացյալ Նահանգները տանում է դեպի խաղաղություն ուժի միջոցով, դա նշանակում է ուժ կիրառել, երբ անհրաժեշտ է»:
Պատկերը սա է. Վենսն օրերս մեկնեց Գրենլանդիա` կղզու բնակչությանը համոզելու համար` ընդունել ԱՄՆ-ի պահանջը: Հետեւեց Գրենլանդիայի օաշտոնական հայտարարությունը` ոչ մի դեպքում: Ու հիմա մնում է միայն ուժային տարբերակը, հաշվի առնելով, որ ուժով սպառնալու սցենարը պետք է, որ Վենսը ներկայացրած լիներ Գրենլանդիային, եւ այն ակնհայտորեն մերժված է:
Ավելի վաղ NBC-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահը խոստովանել է, որ պատրաստ է ռազմական ուժ է կիրառել Գրենլանդիան ԱՄՆ-ին միացնելու համար. «Մենք կստանանք Գրենլանդիան։ Այո, 100%»:
The Wall Street Journal-ը նաև հայտնել է, որ Թրամփը դիտարկում է Գրենլանդիան ռազմական ճանապարհով ձեռք բերելու հնարավորությունը։
https://iravunk.com/sim/?p=309327&l=am/