Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի ղեկավար Գինուշ Զատիկյանը կարող է հեռացվել Կարմիր խաչից. հայտարարություն

Մամուլում տարածված տեղեկատվությունն ուսումնասիրելու նպատակով Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Դավիթ Ներսիսյանի հանձնարարականով և ՀԿԽԸ Արհմիության որոշմամբ ստեղծվել է ներքին հանձնախումբ, որը կուսումնասիրի Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի ղեկավար Գինուշ Զատիկյանի՝ Գյումրու քաղաքապետի ընտրություններում մասնակցության, անկողմնակալության և չեզոքության հարցը։

Այս մասին հայտնում են Հայկական Կարմիր խաչի ընկերության լրատվության և լուսաբանման բաժնից՝ նշելով, որ Գինուշ Զատիկյանն այս պահին գտնվում է արձակուրդում, սակայն սա խոչընդոտող հանգամանք չէ իրադարձությանն ընթացք տալու և մանրմասները հասկանալու համար։

Պահպանելով անմեղության կանխավարկածը, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը պաշտոնապես հայտարարում է, եթե շրջանառվող տեղեկատվությունը հաստատվի՝ իրավախախտում կատարած անձը կամ անձինքն պատասխանատվություն կկրեն ինչպես օրենքի առջև, այնպես էլ կդադարեն հանդիսանալ Հայկական Կարմիր խաչի ընեկերության աշխատակից (ներ), քանի որ ընկերության համար խիստ դատապարտելի է, որևէ քաղաքական գործընացում, որևէ աշխատակցի ներգրավածությունը։

Նման դեպքը հանդիսանում է կազմակերպության կանոնադրության ու Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման հիմնարար սկզբունքների ոտնահարում։ Լրատվականներն անդրադարձել էին նաև այն հանգամանքին, որ շահառուներին տեղափոխում են ազգային ընկերության ավտոմեքենաներով․ այս տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը և այդ մեքենաները նախատեսված են առհասարկ շահառուների տեղաշարժը, ինչպես նաև շուրջօրյա խնամքի կենտորնի աշխատանքները կազմակերպելու համար»,- ասվում է ԿԽ ընկերության հաղորդագրության մեջ:

«Հայկական ժամանակ»-ն ավելի վաղ հայտնել էր, որ Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի շահառուները ուղղորդվել են և տեղափոխվել ընտրական տեղամասեր: Մեր թղթակցի հետ զրույցում շահառուներից մեկը հաստատել էր փաստը, որ իրենց ասվել է՝ ընտրել Մարտուն Գրիգորյանին:

Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի տնօրեն Գինուշ Զատիկյանը մեզ հետ զրույցում թեպետ հերքել էր շահառուներին ուղղորդելու մասին տեղեկությունները, բայց հաստատել էր այն, որ ինքը «Մեր քաղաքը» դաշինքի թեկնածու Մարտուն Գրիգորյանի ազգականն է և ունի քաղաքական կողմնորոշում:

https://iravunk.com/sim/?p=309198&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան