Լվացք փռելով դրսում՝ խորհրդանշականորեն ցույց տվեցին, թե ինչ կլինի արցախցիների վիճակը, եթե սոցիալական աջակցությունը կասեցվի․ իրենք պարզապես կհայտնվեն փողոցում

Արցախցի մայրերը երեխաների հետ կառավարական առանձնատան առջև ակցիա իրականացրեցին։ Նրանք լվացք փռելով դրսում՝ խորհրդանշականորեն ցույց տվեցին, թե ինչ կլինի արցախցիների վիճակը, եթե սոցիալական աջակցությունը կասեցվի․ իրենք պարզապես կհայտնվեն փողոցում։
«Հայաստանն Արցախի անվտանգության երաշախավորն է, ոչ թե դիտորդը», «Բնակարանային ծրագրերը ձախողված, արցախցին՝ անօթևան», «Պետական ծրագրերը կարիքահեն չեն» ցուցապաստառներով մի քանի ժամ կառավարական առանձնատան մոտ մնալուց հետո, ցուցարար մայրերը և երեխաները քայլերթով շարժվեցին Ազատության հրապարակ, որտեղ երեկվանից արցախցիներն իրենց իրավունքները հարգելու պահանջով նստացույց են անցկացնում։
Հիշեցնենք, որ երեկ Ազատության հրապարակում արցախցիների իրավունքների պաշտպանությանը նվիրված մեծ հանրահավաք է տեղի ունեցել: Ներկայացվել է պահանջագիր՝ ուղղված ՀՀ իշխանություններին։
https://iravunk.com/sim/?p=309147&l=am/