Գյումրիում իշխանական թեկնածուի թաղամասն ընդգրկող տեղամասերի առջև կուտակումներ են. «Հայաքվե»

Գյումրիում իշխանական թեկնածուի՝ Սարիկ Մինասյանի թաղամասն ընդգրկող տեղամասերի առջև կուտակումներ են: Այս մասին հայտնում են «Հայաքվե» նախաձեռնությունից, որը նաեւ լուսանկար է հրապարակել 31/70 տեղամասի դիմացից:
Նշենք, որ Գյումրիի ավագանու ընտրություններին մասնակցում է 6 կուսակցություն և 3 դաշինք:
Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - ցուցակը գլխավորում է Սարիկ Մինասյանը։
Հայաստանի կոմունիստական կուսակցություն - ցուցակը գլխավորում է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։
«Ապրելու երկիր» կուսակցություն - ցուցակը գլխավորում է Կարեն Մալխասյանը:
«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք- ցուցակը գլխավորում է Կարեն Սիմոնյանը։
Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն- ցուցակը գլխավորում է Արտյոմ Թումանյանը:
«Եվրադաշինք» կուսակցությունների դաշինք - ցուցակը գլխավորում է Լևոն Բարսեղյանը:
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն - ցուցակը գլխավորում է Արտյոմ Ղարաղազարյանը:
«Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք - ցուցակը գլխավորում է Մարտուն Գրիգորյանը:
«Իմ հզոր համայնք» - ցուցակը գլխավորում է պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը:
ՆԳՆ կողմից ԿԸՀ-ին տրամադրված տեղեկությունների համաձայն՝ Գյումրիում բացվել է 82 ընտրական տեղամաս, ընտրողների թիվը 111 236 է:
https://iravunk.com/sim/?p=309126&l=am/