Մոսկվան կարող է Ֆրանսիային եւ Բրիտանիային մեղադրել ՌԴ-ի դեմ ռազմական հարձակման մասնակցության մեջ
Միջազգային
ՌԴ ՊՆ-ն հերթական անգամ հայտարարել է, որ չնայած ԱՄՆ-ի միջնորդությամբ ձեռք բերված «էներգետիկ զինադադարին», ուկրաինական կողմը նոր հարվածներ է հասցրել ռուսական էներգետիկ օբյեկտներին:
ՌԴ ԱԳ նախարարության խոսնակ Զախարովան հայտարարել է, որ ըստ հստակ արձանագրված փաստերի, ռուսական էներգետիկ օբյեկտների վրա Ուկրաինայի վերջին հարվածների ուղղորդումն ու թիրախավորումն իրականացվել է ֆրանսիական արբանյակային համակարգերի միջոցով, իսկ կոորդինատների մուտքագրումն ու արձակումն իրականացրել են բրիտանացի մասնագետները։ Հարձակման հրամանը տրվել է Լոնդոնից:
Սա մեկ բան է նշանակում. Ռուսաստանը կարող է ոչ միայն դուրս գալ զինադադարի մասին պայմանավորվածություններից, այլ նաեւ Ֆրանսիային եւ Բրիտանիային մեղադրել ՌԴ-ի դեմ ռազմական հարձակման մասնակցության մեջ: Դա, իհարկե, կունենա միանգամայն ծանր հետեւանքներ:
Այս պահին գնդակը Թրամփի դաշտում է, ով այդպես էլ չի կարողանում ապահովել, որ իր իսկ նախաձեռնությամբ կնթված զինադադարի պայմանավորվածությունը կյւանքի կոչվի: Նաեւ ծովային զինադադարի, որը նախատեսում էր ՌԴ-ի դեմ պատժամիջոցների որոշակի թուլացում, մինչդեռ նույն Ֆրանսիան պաշտոնապես հրաժարվում է նման քայլից:
https://iravunk.com/sim/?p=309112&l=am/