Թուրքիայի և Իրանի նախագահները հեռախոսով քննարկել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային իրավիճակը
Միջազգային
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի հետ, հայտնում է TRT World-ը՝ հղում անելով Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցությունների բաժնին։
Կողմերը քննարկել են Թուրքիայի և Իրանի երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ արդի խնդիրներ։
Էրդողանն ասել է, որ առաջիկա ժամանակահատվածում կողմերը կշարունակեն ջանքեր գործադրել թուրք-իրանական հարաբերությունների հետագա զարգացման համար։
Զրույցի ավարտին Էրդողանը շնորհավորել է Մասուդ Փեզեշկիանին Ռամադանի տոնի կապակցությամբ։