ԱՄՆ 60 կոնգրեսականներ կոչ են արել Ռուբիոյին դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին

Միջազգային

ԱՄՆ 60 կոնգրեսականներ կոչ են արել Պետքարտուղար Մարկո Ռուբիոյին լիովին կիրառել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածը՝ դադարեցնել ԱՄՆ ռազմական օգնությունն Ադրբեջանին: Այս մասին հայտնում են Հայ դատի կենտրոնական գրասենյակից։

Կոնգրեսականներն իրենց կոչում հիշատակել են Բաքվի կողմից՝ Արցախի 120,000 բնիկ հայ քրիստոնյա բնակչության էթնիկ զտումը, հայկական ինքնիշխան տարածքի շարունակական օկուպացիան և հայ գերիների ապօրինի կալանքն ու նրանց նկատմամբ բռնության դեպքերը։

Վկայակոչելով բոլոր այս դեպքերը՝ օրենսդիրներն ընդգծել են, որ «Ադրբեջանն իր արարքների հետևանքով պատասխանատվության չի ենթարկվել, փոխարենը շարունակում է խաթարել տարածաշրջանում երկարատև և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ջանքերը՝ ագրեսիվ միջոցներ կիրառելով Հայաստանի դեմ»։

Նամակում օրենսդիրները կոչ են անում հրաժարվել 907-րդ բանաձևի շրջանցման իրավական գործիքից, որն օգտագործվել է 2001-ից սկսած բոլոր վարչակազմերի կողմից՝ մինչև նախագահ Բայդենը, որը 2024-ին կիրառեց դրույթը։ Նրանք շեշտում են, որ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների բացակայությունը միայն խրախուսում է նրա ագրեսիվ քաղաքականությունը։

1992-ին ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է «Ազատության աջակցության ակտ» օրենքը, որով նախատեսվում էր օժանդակել ԽՍՀՄ կազմից դուրս եկած Ռուսաստանին և նորանկախ մյուս պետություններին՝ ստեղծելու ժողովրդավարական կառավարման մոդել և ազատական տնտեսություն։ Հայաստանի համար այս ծանր ժամանակաշրջանում, երբ թեժ մարտեր էին ընթանում Լեռնային Ղարաբաղում, հայ համայնքի և հայամետ լոբբիստների ակտիվ ջանքերի շնորհիվ «Ազատության աջակցության ակտի» տեքստում ներառվեց 907-րդ բանաձևը կամ հոդվածը, որն արգելում էր ամերիկյան կառավարությանը «ուղղակի աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին, քանի դեռ ԱՄՆ նախագահը չի համոզվել և չի տեղեկացրել Կոնգրեսին, որ Ադրբեջանի կառավարությունը ակնհայտ քայլեր է անում վերացնելու [Հայաստանի] շրջափակումը և ուժի այլ կիրառումները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ»:

https://iravunk.com/sim/?p=309055&l=am/
Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին