«ՌԴ ԶՈւ-ն ցանկանում է գրավել ոչ միայն 4 շրջան, այլև Նիկոլաևն ու Օդեսան»
Միջազգային
Կանխատեսելով պատերազմի հետագա ընթացքը, ուկրաինական աղբյուրը գրում է.
«Համաձայն ենք Ուկրաինայի զինված ուժերի մայորի այն տեղեկատվության հետ, որ ՌԴ ԶՈւ-ն ցանկանում է գրավել ոչ միայն 4 շրջան, այլև Նիկոլաևն ու Օդեսան և ստեղծել բուֆերային գոտի նրանց սահմանից 100 կմ հեռավորության վրա, բայց անմիջապես կավելացնենք, որ դա հնարավոր կլինի, եթե...
1. Եթե Թրամփի խաղաղ նախաձեռնությունները ձախողվեն, և ԱՄՆ-ը դուրս գա որպես հակամարտության կողմ, ինչն արդեն անուղղակիորեն անում է Թրամփը։ Այս մասին մենք ներքին տեղեկություններ ենք ստացել։
2. Եթե գլոբալիստները սադրանք կազմակերպեն և Մոլդովային ներքաշեն Մերձդնեստրի ուղղությամբ պատերազմի մեջ։
3. Եթե պատերազմը ձգձգվի մինչև 2026 թվականի գարուն։ Այս մասին նույնիսկ փակ զեկույցներ կան արևմտյան վերլուծական կենտրոններից, որոնց մասին մենք ներքին տեղեկություններ ունենք։
Եթե հիմա խաղաղության համաձայնագրեր կնքվեն, Ուկրաինան կպահպանի իր տարածքները և իրեն` որպես պետություն: Բբայց դա ձեռնտու չէ գլոբալիստներին, Զելենսկուն և եվրոպական էլիտաներին, որոնք իրենց երկրների բոլոր խնդիրները «մաքրում» են «ռուսական սպառնալիքով», գումարած՝ պատերազմի վրա փող են աշխատում։ Նրանց շահերից է բխում Ուկրաինային ու ուկրաինացիներին օգտագործել հանուն սեփական նպատակների ու բարեկեցության»։
https://iravunk.com/sim/?p=309027&l=am/