Չինացիները սկսել են մտահոգվել ռուս-ամերիկյան համագործակցությունից
Միջազգային
Հետաքրքիր հայտարարությամբ է հանդես եկել Չինաստանի պաշտպանության նախարարությունը: Ըստ այդմ, Պեկինը պատրաստ է ընդլայնել ռազմական համագործակցությունը Թեհրանի և Մոսկվայի հետ:
Թե դրա տակ ինչ է հասկացվում, մասնագետները կիմանան: Սակայն կա նման փաստ. վերջին տարիներին Չինաստանը թեեւ տնտեսական հարթակում որոշակի համագործակցություն ռուսների հետ ուներ, սակայն հիմնականում առաջնային տեղում դնելով սեփական տնտեսական շահը: Ու նույն պատկերն է նաեւ Իրանի ուղղությամբ:
Այսինքն, տարբեր ուղղություններում ռուսներն ու իրանցիները կռվում են, իսկ Պեկինը դրա հաշվին «հավեսով» բիզնես է անում: Ու հիմա, երբ Մոսկվան սկսում է պայմանավորվածությունենրի գնալ Վաշինգտոնի հետ, եւ նույն բանը կարող է անել Թեհրանը, որի դեպքում ԱՄՆ-ի հիմնական հարվածը կարող է ուղղվել Չինաստանի դեմ, Պեկինն արդեն խոսում է ռազմական համագործակցության ընդլայնումից:
https://iravunk.com/sim/?p=308948&l=am/