Պուտինը կարող է միջուկային զենք կիրառել․ ԱՄՆ հետախուզություն

Միջազգային

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի հրաժարվել Ուկրաինայի դեմ պատերազմում միջուկային զենք օգտագործելու գաղափարից, ասվում է ԱՄՆ հետախուզության զեկույցում: Փաստաթուղթը ներկայացվել է մարտի 25-ին Սենատի պրոֆիլային կոմիտեում, հաղորդում է Bloomberg-ը:

 

«Մարտի դաշտում արագ և վճռական հաղթանակների հասնելու Կրեմլի անկարողությունը, զուգորդված Ռուսաստանի տարածքում ուկրաինական հարվածների հետ, շարունակում է մտավախություն առաջացնել, որ Պուտինը կարող է միջուկային զենք կիրառել», - ասվում է տեքստում:

 

Հետախուզությունը նշում է, որ այս պահին ոչ Ռուսաստանը, ոչ Ուկրաինան չեն շտապում ավարտել պատերազմը, քանի որ կարծում են, որ դրա ձգձգումը ավելի քիչ ռիսկեր կարող է ունենալ, քան «անբավարար կարգավորումը»:

 

Պուտինին «թույլ են տալիս որոշակի ռազմավարական համբերություն ցուցաբերել մարտի դաշտում՝ դրական միտումներով", իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու համար տարածքների զիջումը կամ չեզոքության համաձայնությունը՝ առանց Արևմուտքի կողմից անվտանգության էական երաշխիքների, հղի է երկրի ներսում արձագանքներով և ապագայում խաղաղության խախտմամբ։

«Այնուամենայնիվ, երկու նախագահներն էլ հասկանում են ձգձգվող պատերազմի ռիսկերը», - կարծում է ամերիկյան հետախուզությունը։

 

«Պուտինի համար սա կարող է վերածվել ռուսական տնտեսության անկման և Արևմուտքի հետ հարաբերություններում անցանկալի էսկալացիայի, մինչդեռ Զելենսկին կախված է օտարերկրյա ռազմական օգնությունից, որի ապագան անորոշ է», - ասվում է զեկույցում։ 

 

https://iravunk.com/sim/?p=308775&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան