ՔՊ-ականները կարդացել են իմ անձնական նամակագրությունն ու սպառնացել, որ կտան կնոջս, տղաներիս. ե՞ս եմ ավելի անբարոյական, թե՞ դա անողները. Հովիկ Աղազարյան

ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանը պնդում է՝ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներից ենթարկվում է շատ լուրջ ճնշումների։
«Իմ հեռախոսը քննիչը վերցրեց, եթե պետական անվտանգության հետ կապված որևէ խնդրին առնչվող ինչ-որ բան կհայտնաբերեն իմ գրպանից, անկողնուց, էլ չգիտեմ՝ իմ որտեղից, ես խնդիր չունեմ, ես OK եմ, բայց եթե իմ հեռախոսը վերցնում են ու կարդում իմ ու որևէ մեկի՝ տղամարդ, թե կին, անձնական նամակագրությունը ու սպառնում են, թե «կտանք Ձեր կնոջը, կտանք Ձեր տղաներին, կհրապարակենք»․․․ ե՞ս եմ ավելի անբարոյական, թե՞ դա անողները։ Եթե ես իմանայի, որ իմ նախկին գործընկերներին այնպիսի վիճակի մեջ կդնեմ, որ իրենք այդքան կիջնեն, որ կկարդան իմ անձնական նամակագրությունն ու ինձ անբարոյական կասեն, ես, առանց վարչապետի խնդրանքի, մանդատից կհրաժարվեի»,- ԱԺ-ում հայտարարեց նա։
Աղազարյանն ասաց, որ էլի է ճնշումների ենթարկվել, որի մասին նպատակահարմար չի համարում հրապարակային խոսել։
https://iravunk.com/sim/?p=308771&l=am/