Ռուսաստանը կարող է Ուկրաինային էլեկտրաէներգիա մատակարարել
Միջազգային
Զապորոժիեի ԱԷԿ-ը կարող է էլեկտրաէներգիա մատակարարել Ուկրաինայի տարածքին, եթե Ռուսաստանը համապատասխան որոշում կայացնի։ Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտարարել է Զապորոժիեի ԱԷԿ-ի տնօրեն Յուրի Չերնիչուկը։
«Այս տարբերակը հնարավոր է՝ հատկապես որ կապի գծերը Ուկրաինայի էներգամատակարարման համակարգի հետ այժմ գործում են»,- ընդգծել է նա։
«Ռուսաստանը նախատեսում է վերսկսել Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատանքը արտադրության ռեժիմով, երբ խոսքը վերաբերում է էլեկտրացանցերին էլեկտրաէներգիա մատակարարելուն»,- հավելել է Չերնիչուկը։
https://iravunk.com/sim/?p=308665&l=am/