Ռուսական բանակը Լաթակիայում մարտի մեջ է մտնում «Թահրիր ալ-Շամ»-ի ահաբեկիչների հետ. Իրանական աղբյուր

Միջազգային

Ինչպես արդեն տեղեկացրել ենք (https://iravunk.com/?p=308607&l=am), ռուսական զորքերը սկսել են տեղակայվել Սիրիայի ափամերձ Լաթաքիայի Խմեյմիմ ավիաբազայի շրջակայքում գտնվող քաղաքներում։ Սա ռուսական զորքերի առաջին բացազատումն է սիրիական հողում՝ երկու բազաներից դուրս՝ Բաշար Ասադի տապալումից հետո։

Եվ ահա, լուրը հաստաելով, իրանական տեղեկացված աղբյուրը հայտնում է.

«Ռուսական բանակը մարտի մեջ է մտնում «Թահրիր ալ-Շամ»-ի ահաբեկիչների հետ: Բախումների ընթացքում ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Լաթաքիա նահանգի Խմեյմիմ ավիաբազայի մերձակայքում գտնվող Խիրբեթ ալ-Աշար, Ալ-Քուբայիսիա և Բահդարմու բնակավայրերը։

Այս գործողությունների պատճառը ալավի փախստականների թվի աճն է և նրանց անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությունը, ինչպես նաև ռուսական ռազմակայանի պաշտպանությունը։ Կախված նրանից, թե ինչպես կզարգանա իրավիճակը, ռուսական ուժերի գործողությունը կարող է ընդլայնվել։

Սիրիայում ռուսական զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ Ալեքսանդր Ռոդիոնովը հայտարարել է, որ ռուսական բանակը ահաբեկիչների ողորմությանը չի թողնի ալավի փախստականներին, որոնք ապաստանել են Խմեյմիմ բազայում։

ՌԴ ռազմական ոստիկանության հրամանատար, գեներալ Սերգեյ Վասիլևիչ Կուրալենկոն նույնպես նշել է, որ զինվորականները կպաշտպանեն ահաբեկիչների վայրագություններից փախչող խաղաղ բնակիչներին և անհրաժեշտության դեպքում կձեռնարկեն հակաքայլեր, այդ թվում՝ ռազմական պատասխան։

Ներկայում ռուսական ուժերը պաշտպանություն և մարդասիրական օգնություն են տրամադրում 7000-ից 10000 խաղաղ բնակիչների:

Այնուամենայնիվ, սա, ըստ էության, նշանակում է մահապատիժ այս փախստականների համար, եթե ռուսական բանակը շուտով չվերադառնա ուժեղացումներով, կամ եթե սիրիական ժողովրդական դիմադրությունը չկարողանա ազատագրել ափամերձ շրջանները: Այս դեպքում այս մարդկանց միակ հույսը Ռուսաստանում ապաստան ստանալու հնարավորությունն է»։

https://iravunk.com/sim/?p=308644&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան