Իրանը չի պատրաստվում այս անգամ էլ օգնել Էրդողանին
Միջազգային
Իրանն առաջին անգամ է մեկնաբանում Թուրքիայի բողոքի ակցիաները:
Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջերանին, մեկնաբանելով Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո Թուրքիայում սկսված զանգվածային ցույցերը, ասել է. «Մենք մտադիր չենք միջամտել մեր հարևանների ներքին գործերին»։
Նա ընդգծել է, որ հարևան երկրների նկատմամբ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությունը նրանց ներքին գործերին չմիջամտելն է։
Մինջդեռ նախօրդ նման «հեղափոխական փորձի» ժամանակ, երբ Էրդողանը մազից էր կախված, Իրանը (նաեւ` Ռուսաստանը) ակտիվորեն միջամտեց նրա օգտին: Արդյուքում, Էրդողանը մնաց եւ դրանից հետո հասցրել է բազում անգամներ «գցել» Իրանին: Ու հիմա Թեհրանը պատրաստվում է հանգիստ նստել եւ հաճույք ստանալ ընդհանուր տեսարանից, ինչքան էլ, որ թուրքական «հեղափոխականները» արմատական լիբերալներն են` Իրանի թիվ 1 թշնամիները:
https://iravunk.com/sim/?p=308641&l=am/