Իսրայելը պատրաստվում է նոր առճակատման, այժմ Թուրքիայի հետ. Իրանական աղբյուր
Միջազգային
Իրանական վերլուծական աղբյուրը գրում է.
«Իսրայելը պատրաստվում է նոր առճակատման, այժմ Թուրքիայի հետ:
Իսրայելական «Աբերի 12» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ մոտ ապագայում կարող է նոր ճակատ բացվել Թուրքիայի դեմ։ Իսրայելն ասում է, որ Ասադի ռեժիմի հեռացումից հետո Անկարան կդառնա Թել Ավիվի գլխավոր խնդիրը։ Հայտարարությունը հնչում է այն ժամանակ, երբ Իսրայելն արդեն իսկ բախման մեջ է Իրանի և նրա դաշնակիցների հետ:
Փորձագետները նշում են, որ «Սիրիայում Թուրքիային չեզոքացնելու» մասին խոսակցությունները մեծ թափ են հավաքում հենց այն ժամանակ, երբ Թուրքիայում ներքաղաքական ճգնաժամը խորանում է։
Թուրքիայի հասցեին Իսրայելի իշխանությունների կոշտ հայտարարությունները կարող են լինել առաջին քայլը ռազմական դրություն մտցնելու և ճգնաժամի ստեղծման ճանապարհին, որը կճնշի ժողովրդական բողոքները և քաղաքական իրավիճակը կուղղորդի իշխանություններին ձեռնտու ուղղությամբ»։
https://iravunk.com/sim/?p=308631&l=am/