Ստամբուլում նավերի նավապետերը միացել են բողոքի ցույցերին շչակներով (Տեսանյութ)
ՄիջազգայինՍտամբուլում նավերի նավապետերը բողոքի ցույց են անում նավերի շչակներով:
Մինչդեռ Ստամբուլի ձերբակալված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն սոցցանցերի միջոցով իր կողմնակիցներին կոչ է արել մասնակցել ցույցերին։
«Այսօր Թուրքիան հասկացել է մեծ դավաճանությունը։ Ընթացվող դատական գործընթացները դատավարություն չեն: Սա կատարյալ արտադատական մահապատիժ է։ Կոչ եմ անում մեր ազգին պայքարել մեր իրավունքների համար: Այս պայքարը մեր ազգի և մեր երեխաների ապագայի հարցն է։ Սա պատասխանատվություն ստանձնելու և ազգի կամքը գողացողների դեմ իրավունքների համար պայքարին միանալու օրն է։ Մենք, ձեռք ձեռքի տված, արմատախիլ ենք անելու մեր ժողովրդավարության այս հարվածը, այս սեւ կետը։ Հեռու չէ այն օրը, երբ մարդիկ, ովքեր ղեկավարում են այս գործընթացը, պատասխանատվության կենթարկվեն Ամենակարող Արարչի առաջ թե՛ այս աշխարհում, թե՛ հաջորդ կյանքում»,- հայտարարել է Իմամօղլուն:
https://iravunk.com/sim/?p=308540&l=am/