Սարսափ. 30 տարի հետո Հայաստան վերադարձած եղբայրը ընտանեկան գերեզմանից հանել է քրոջ դագաղը ու տեղափոխել այլ վայր՝ ասելով, թե նա և եղբայրը տեղ չունեն այդտեղ

Երեկ՝ մարտի 22-ին, SHAMSHYAN.com էր դիմել Արմավիրի մարզի Փարաքար գյուղի բնակիչներից մեկը, ով իր զայրույթն ու բողոքն էր արտահայտում, ասելով, որ մարդ ինչ աստիճանի ստոր պետք է լինի, որ հարազատի գերեզմանը անարգի։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում տղամարդը մատնացույց էր անում Փարաքար գյուղի գերեզմանատան այն հատվածը, որը համարվում է իրենց ընտանեկան գերեզմանը ու զայրացած մատնացույց էր անում նաև գերեզմանի այն հատվածը, որտեղ անցյալ տարի ինքը հուղարկավորել էր քրոջը, իսկ մի քանի օր անց հերթական այցի ժամանակ նկատել էր, որ քրոջ գերեզմանը փորած է և փոսից դագաղը բացակայում է։

Մի քանի օր փնտրել էր և ի վերջո պարզել եղելությունը ու մնացել է ապշած, թե ինչ աստիճանի մարդ պետք է ստոր լինի, որ նման քայլի դիմի։

Նա ասում էր․ «Գերեզմանը անարգել է իմ մյուս եղբայրը, ով երկար տարիներ բնակվել է Ռուսաստանի Դաշնությունում ու միայն վերջերս է ժամանել Հայաստան ու իր ևս գործը արել։ Մի քանի օր շարունակ ման եմ եկել, վերջապես գտել եմ, որտեղ է տարել ու հուղարկավորել մեր քրոջը, գտել եմ նաև այն մարդկանց, ովքեր գերեզմանափորեր են աշխատում ու իրենք ասեցին, որ եղբորս պատվերով են արել։ Հիմա մեր ընտանեկան գերեզմանից մոտ 700-800 մետր հեռավորության վրա է գտնվում նոր գերեզմանը։ Դիմել եմ Էջմիածնի ոստիկանություն, բայց դեռևս չգիտեմ, թե ինչ ընթացք են տվել։ Հիմա պահանջում եմ, որպեսզի «սրբապիղծը» օրենքի ողջ խստությամբ պատասխան տա իր արարքի համար։ Ասում է, թե իբրև քույրս անբարոյական է եղել և թե ես հետագայում որ մահանամ, պետք է  մեր ընտանեկան գերեզմանոցում չհուղարկավորվեմ»։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բազմաթիվ փարաքարցիներ դրական էին նկարագրում մահացած կնոջը, ասելով․ «Նա երբևէ վատ վարք չի ցուցաբերել, նրա կողմից երբևէ վատը չենք տեսել, բացի լավից, իսկ դագաղը գերեզմանից տեղափոխած եղբայրը 30 տարուց ավելի չի էլ հետաքրքրվել ընտանիքի անդամներով ու հիմա որոշել է, որ քույրը պետք է ընտանեկան գերեզմանում չլինի։ Ուզում ենք հավատանք, որ կոշտ իրավական գնահատական կտրվի այդ արարքի համար, որը դատապարտելի է անգամ Աստծո կողմից»։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 


© https://shamshyan.com/hy/article/2025/03/23/1280350?fbclid=IwZXh0bgNhZW0CMTEAAR2gIQjqqiwXUXp_llELPGRML9YRZf0pwCEMUQ2jU2zsLD5m68HlrcziA2I_aem_2RaE4Yk9_ntLsRoKz9BX2A

https://iravunk.com/sim/?p=308509&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան