Ռուսական զորքերը ուս մեկ հատվածում են մտել Սումիի մարզ
Միջազգային
Ռուսական զորքերը ուս մեկ հատվածում են մտել Սումիի մարզ` Ժուրավկա գյուղից 8 կմ դեպի արևմուտք և գրավել Վլադիմիրովկա գյուղի հյուսիսային հատվածը (Քարտեզում):
Այսպիսով, Կուրսկի տարածքին հարակից Սումի մարզի բավականին լայն` մոտ 20 կմ-անոց շերտ ռուսական վերահսկողության տակ է: Բացի այդ, այս նոր ճեղքումը ստեղծում է ողջ սահմանամերջ գոտում ուկրաինական ուժերին աքցանավորելու սպառնալիք:
Վերջապես, նոր ճեղքման հատվածում ռուսները «կախվում» են մարզկենտրոն Սումի «գլխին»:
Այս ամենի արդյունքում, ուկրաինական ուժերը, բախվելով նկատելիորեն լայնացող ճակատի, ստիպված են լինելու շարունակել ճակատային այլ գոտիներից ուժերի տեղափոխումը Սում, որպեսզի Կուրսկի աղետի կրկնությաը չբախվեն: Իսկ դա այն մյուս հատվածներում է հեշտացնելու ռուսների գործը, հաշվի առնելով, որ առանց այդ էլ, ողջ ռազմաճակատով մեկ ներկա պահին ռուսական ուժերը հարձակվում են: Եթե ոչ, ապա նոր աղետը կլինի Սումում:
https://iravunk.com/sim/?p=308478&l=am/