Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավին (լուսանկար, տեսանյութ)

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները և Իսրայելի պաշտպանության բանակի հրետանին հարվածներ են հասցրել «Հըզբոլլահի» թիրախներին Լիբանանի հարավում, հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը:
«Ի պատասխան Իսրայելի ուղղությամբ այսօր առավոտյան հրթիռակոծության՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացը հրամայել են Իսրայելի պաշտպանության նախարարին վճռականորեն գործել Լիբանանում տասնյակ ահաբեկչական թիրախների դեմ»,- հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։
Լիբանանի նախագահը պահանջել է հետաքննել Իսրայելի հետ սահմանին տեղի ունեցած միջադեպը:
https://iravunk.com/sim/?p=308429&l=am/