Ուիտկոֆը մանրամասներ է հայտնել Պուտինի եւ Թրամփի պայմանավորվածությունների մասին
Միջազգային
Երկուշաբթի օրը Էր Ռիադում սպասվող ռուս-ամերիկյան բանակցային նոր փուլին ընդառաջ, Թրամփի հատուկ բանագնաց Ուիտկոֆը ներկայացրել է ուկրաինական հակամարտության գլխավոր հարցի շուրջ Պուտինի եւ Թրամփի պայմանավորվածությունների մի շարք մանրամասներ: Ըստ այդմ.
▪️ Սև ծովում հրադադարի մասին համաձայնագիրը կարող է ուժի մեջ մտնել արդեն հաջորդ շաբաթ:
▪️ «Հակամարտության կենտրոնական խնդիրը» Ռուսաստանի փաստացի վերահսկողության տակ գտնվող տարածքների ճանաչումն է:
▪️ «Դոնբասը, Ղրիմը, Լուգանսկը և ևս երկու մարզեր: Դրանք ռուսալեզու են: Այնտեղ անցկացվեցին հանրաքվեներ, որոնց ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը հայտարարեց, որ ցանկանում է գտնվել Ռուսաստանի տիրապետության տակ»,- ընդգծել է Թրամփի հատուկ բանագնացը` Թակեր Կարլսոնին տված հարցազրույցում։
▪️ Զելենսկին և Երմակը գրեթե ընդունել են, որ Ուկրաինան չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ:
▪️ Ուկրաինայի ղեկավարությունը համաձայնել է նախագահական ընտրությունների անցկացման անհրաժեշտության հետ:
▪️ «Թրամփի և Պուտինի վերջին բանակցությունները անհաջող անվանելը աբսուրդ է»;
▪️ «Ուկրաինական զորքերը շրջապատված են Կուրսկում. սա փաստ է»:
▪️ Ռուսաստանը 100%-ով չի նախատեսում հարձակվել եվրոպական երկրների վրա:
▪️ Թրամփն ու Պուտինը կարող են հանդիպել առաջիկա ամիսներին:
▪️ «Նա ինձ դուր եկավ: Կարծում եմ, որ նա անկեղծ էր ինձ հետ»,- ասել է Վիտկոֆը Պուտինի հետ հանդիպման մասին։