Բրիտանիան Ռուսաստանին սպառնում է միջուկային զենքով

Միջազգային

Բրիտանական միջուկային սուզանավերը, որոնք զինված են Trident բալիստիկ հրթիռներով, ի վիճակի են ոչնչացնել ռուսական 40 քաղաքներ, The Telegraph-ին ասել է թագավորական նավատորմի պաշտոնաթող կոնտրադմիրալ Քրիս Փերրին:

«Մեկ «Trident սուզանավն ի վիճակի է շատ արագ այրել ռուսական 40 քաղաքներ։ Սա պետք է վախեցնի ցանկացած համաշխարհային առաջնորդի»,- ասել է նա։

Փերրին կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը՝ որպես աշխարհի ամենամեծ երկիր, չի կարողանա պաշտպանվել բալիստիկ հրթիռային հարձակումից։

Միևնույն ժամանակ, նշում է The Telegraph-ը, բրիտանական միջուկային նավատորմը լուրջ մտահոգություններ է առաջացնում. Trident սուզանավերն ավելի քան քառորդ դարի վաղեմություն ունեն, և վերջին երկու փորձարկումները ձախողվել են (մեկ դեպքում բրիտանական հրթիռը քիչ էր մնացել, որ խոսեր սեփական պաշտպանության նախարարին), ինչը ոմանց մոտ կասկածի տակ է դրել արդյունավետ միջուկային զսպում ապահովելու Լոնդոնի կարողությունը:

«Trident սուզանավերը հին են, և դա ակնհայտ խնդիր է։ Երբ սուզանավում ինչ-որ բան սխալ է լինում, դա կարող է հանգեցնել աղետի», - զգուշացրել է աղբյուրը հրապարակմանը:

Իրավիճակն ավելի է բարդանում նրանով, որ բրիտանական համալիրի համար նախատեսված միջուկային հրթիռներն արտադրվում են ԱՄՆ-ում, իսկ վերանորոգման ժամանակ մեծանում է ԱՄՆ-ից տեխնիկական աջակցության կարիքը։ Այսպես, գրում է թերթը, անհայտ է, թե ապագայում ինչ ճակատագիր է սպասվում բրիտանական միջուկային նավատորմին՝ հաշվի առնելով ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների նկատմամբ ԱՄՆ քաղաքական կուրսի փոփոխությունը։

«Թեև նախկինում ԱՄՆ-ի վրա նման հույսը խնդիր չէր, վերջին զարգացումները, որոնցում Թրամփը ենթադրում էր, որ ՆԱՏՕ-ն այլևս չի կարող ապավինել ԱՄՆ-ի աջակցությանը, կարող են խնդիրներ ստեղծել ապագայում», - ասվում է հոդվածում:

Ինչպես երեկ հաղորդել է Daily Express տաբլոիդը, Բրիտանիան ցանկանում է իրավունք ունենալ ինքնուրույն օգտագործել միջուկային զենք՝ Ռուսաստանին զսպելու համար՝ Սպիտակ տան դոկտրինում քաղաքական տեղաշարժերի վերաբերյալ աճող մտահոգությունների ֆոնին:

Թեեւ The Telegraph-ը շրջանցել է, բայց կան նաեւ այլ նյուանսներ: Նախ, բրիտանական չափազանց հնացած բալեստիկ հրթիռները, եթե անգամ կիրառման տեխնիկական խնդիրներ չունենան, մեկ է, չափազանց հեշտ թիրախ են դարձել ռուսական հիպերձայնային ՀՕՊ համակարգի համար: Երկրորդը. անգամ բրիտանական մասնագետներն են հաշվարկել, որ մեկ Սարմատը բավական է ողջ Բրիտանիան մոխրացնելու համար: Կամ երկու «Պոսեյդոն» ստորջրյա միջուկային տորպեդն ի զորու են ողջ Բրիտանիան ծածկել օվկիանոսի ռադիոակտիվ ջրով: Իսկ դրանից հետո շատ ու շատ հարյուրամյակներ բրիտանական կղզիները պարզապես վերածվելու են անմարդաբնակ գոտու: Այսինքն, Փերրին ճիշտ է, ամգամ մեկ միջուկային ռումբից Մոսկվան կցանկանա խուսափել, թեեւ դա հաստատ մահացու չի լինի Ռուսաստանի հմար: Սակայն Բրիտանիան շատ ավելի մտածելու բան ունի` կարող է կորցնել ամեն ինչ:

https://iravunk.com/sim/?p=308382&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան