ԼԱՎՐՈՎԸ Ե՞ՐԲ ԿԳԱ ՀԱՅԱՍՏԱՆ
Միջազգային
Երեկ ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան առաջարկի տեսքով հնչեցրեց միտք, թե ճիշտ կլինի, որ ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Յուրի Խովաևն այցելի Երեւան եւ Բաքու՝ հարաբերությունների կարգավորման հարցով օգնություն ցուցաբերելու համար: Ու միաժամանակ պաշտոնապես հայտարարվեց, որ Մոսկվայում ՀՀ եւ ՌԴ ԱԳ նախարարությունների միջեւ փոխնախարարներ Մնացական Սաֆարյանի և Միխայիլ Գալուզինի միջեւ խոհրդակցություներ են անցկացվել՝ երկկողմ հարաբերությունների հետ կապված:
Եվ ահա, հայաստանյան իշխանական համակարգին մոտ կանգնած աղբյուրը հուշում է, որ այս ամենը հենց այնպես չէ, որ տեղի են ունենում: Նիկոլը վերջին շաբաթներին, ինչպես քանիցս հայտնելու առիթ ունեցել ենք, փորձում է ակտիվորեն ինչ-որ հարաբերություններ ձեւավորել Մոսկվայի հետ, եւ այս բոլոր գործընթացները դրա արդյունքն են: Ըստ աղբյուրի` ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել աշխատել, բայց էս գլխից մի շարք կոնկրետ պայմաններ հնչեցնելով, որոնք ներկա պահին քննարկվում են: Խովաեւի այցը, ըստ աղբյուրի, գործնականում որոշված հարց է, եւ եթե Մոսկվան այն արդյունավետ համարի, նոր միայն օրակարգ կմտնի նաեւ Լավրովի՝ Հայաստան այցի հարցը: Ինչին, ըստ աղբյուրի, շատ է ցանկանում հասնել Նիկոլը: Մեծ է հավանականությունը, որ դա կարող է տեղի ունենալ մարտի մոտավորապես կեսերին:
https://iravunk.com/sim/?p=308364&l=am/