«ԾԵՐ ԱՂՎԵՍՆ» ԱՅՍ ԱՆԳԱՄ ԿԿԱՐՈՂԱՆԱ՞ ԴՈՒՐՍ ՊՐԾՆԵԼ ԹԱԿԱՐԴԻՑ

Վերլուծություն

­Քա­նիցս են­թադ­րութ­յուն ներ­կա­յաց­նե­լու ա­ռիթ­ներ ու­նե­ցել ենք, որ սի­րիա­կան ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը պտտվե­լով, հետ­հար­ված են հասց­նե­լու Էր­դո­ղա­նին: Եվ այն, ինչ վեր­ջին օ­րե­րին տե­ղի է ու­նե­նում ­Թուր­քիա­յում, միան­շա­նակ հաս­տա­տում է այդ են­թադ­րութ­յուն­նե­րը:

ՈՎ Է ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉԸ

­Նա­խօ­րեին ­Թուր­քիա­յի պաշտ­պա­նութ­յան նա­խա­րար ­Յա­շար Գ­յու­լե­րը հրա­մա­յել է վե­րա­դարձ­նել թուր­քա­կան զոր­քե­րը ­Սի­րիա­յից՝ երկ­րի ներ­սում ան­կա­յուն ի­րա­վի­ճա­կի պատ­ճա­ռով։ ­Միայն այդ փաստն ար­դեն իսկ հու­շում է, թե թուր­քա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րի մոտ ինչ­քան մեծ են մտա­հո­գութ­յուն­նե­րը տե­ղի ու­նե­ցող ի­րա­դար­ձութ­յու­նն­երի հետ կապ­ված:

Ի­հար­կե, ա­ռա­ջին հա­յաց­քից ներ­թուր­քա­կան այս մասշ­տա­բա­յին ակ­ցիա­նե­րը, ո­րոնք գնա­լով «գու­նա­վոր հե­ղա­փո­խութ­յան» տեսք են ստա­նում, զուտ ներ­քին խմո­րում­նե­րի արդ­յունք է: Ավե­լին, Էր­դո­ղա­նի վատ (ո­մանց կար­ծի­քով՝ մի­գու­ցե փայ­լուն) հաշ­վարկ­նե­րի հե­տե­ւանք: Ի վեր­ջո, հենց Էր­դո­ղա­նի հանձ­նա­րա­րութ­յամբ է, որ անս­պա­սե­լի հար­ված հասց­րեց ընդ­դի­մութ­յա­նը՝ կա­լա­նա­վո­րե­լով վար­կա­նի­շով ի­րե­նից էա­պես ա­ռաջ ան­ցած Ս­տամ­բու­լի քա­ղա­քա­պետ Էք­րեմ Ի­մա­մօղ­լո­ւին և ­մոտ 100 այլ ան­ձանց: Տա­րած­ված է նաեւ այն կար­ծի­քը, թե ­Սի­րիա­յում հա­ջո­ղութ­յու­ններն էյ­ֆո­րիկ վի­ճա­կի են հասց­րել Էր­դո­ղա­նին, նրա մոտ մե­ծաց­րել ինք­նավս­տա­հութ­յան մա­կար­դա­կը, եւ ե­կել է այն մտքին, որ հար­մար պահ է՝ գա­լիք ընտ­րութ­յուն­նե­րում իշ­խա­նութ­յու­նը վերց­նել պատ­րաստ­վող ընդ­դի­մութ­յա­նը մեկ հար­վա­ծով գլխա­տե­լու հա­մար, ո­րից հե­տո իր իշ­խա­նութ­յան վե­րար­տադր­մա­նը խան­գա­րող ո­րե­ւէ գոր­ծոն չի մնա: Ըստ նույն վար­կա­ծի, Էր­դո­ղա­նը, ի­հար­կե, հաս­կա­նում էր, որ դրան կհա­ջոր­դի զանգ­վա­ծա­յին բո­ղո­քի ա­լիք: ­Բայց նաեւ, որ նա, որ­պես բարդ ի­րա­վի­ճակ­նե­րում ճիշտ կողմ­նո­րոշ­վե­լու ու­նակ գոր­ծիչ, այդ ա­լի­քի դեմն առ­նե­լու մի­ջոց­ներ եւս կան­խավ մշա­կել է:

­Բայց սրան զու­գա­հեռ, այլ վար­կած եւս շրջա­նառ­վում է: Այն հիմն­ված է հե­տեւ­յալ տրա­մա­բա­նութ­յան վրա. այն, որ Էր­դո­ղա­նը բա­ռա­ցիո­րեն ստիպ­ված էր ներ­կա ի­րա­վի­ճա­կում հար­ված հասց­նել ընդ­դի­մութ­յա­նը եւ փոր­ձեր ձեռ­քը վերց­նել երկ­րում բա­ցար­ձակ սուլ­թա­նա­կան մա­կար­դա­կի իշ­խա­նութ­յուն, ել­նե­լով նաեւ այն փաս­տա­ցի ի­րո­ղութ­յուն­նե­րից, ո­րոնք այս պա­հին զար­գա­նում են տա­րա­ծաշր­ջա­նում եւ աշ­խար­հում, են­թադ­րե­լի էր: Մ­յուս կող­մից էլ, ան­գամ հան­րա­հա­վա­քա­յին այս նախ­նա­կան եր­կու օ­րե­րը ցույց են տա­լիս, որ դրանք փայ­լուն կազ­մա­կերպ­վա­ծութ­յուն, կա­ռա­վա­րում, այ­սինքն՝ նաեւ ֆի­նան­սա­վո­րում եւ, այս­պես ա­սենք, ար­տա­քին «թի­կուն­քա­յին ա­պա­հով­վա­ծութ­յուն» ու­նեն: Այ­սինքն, ա­մեն ինչ գա­լիս է այս հար­ցադր­մա­նը. իրա­կա­նում Էր­դո­ղանն ի՞ն­քը կազ­մա­կեր­պեց այս ա­մե­նը: ­Թե՞ ո­րո­շա­կի գե­րու­ժեր նրան դրե­ցին այն­պի­սի հաշ­վարկ­ված վի­ճա­կում, որ այլ տար­բե­րակ չու­նե­նա­լով, նա ստիպ­ված էր գոր­ծար­կել մի մե­խա­նիզմ, ո­րը կբե­րեր նման ցնցու­մա­յին վի­ճա­կի, այն է՝ խա­ղը կազ­մա­կերպ­ված է ար­տա­քին խա­ղա­վար­նե­րի կող­մից: Եվ այն, որ Էր­դո­ղա­նը ստիպ­ված է ներ­կա բարդ ի­րա­վի­ճա­կում իր զոր­քե­րը հետ քա­շել սի­րիա­կան ուղ­ղութ­յու­նից (ին­չը կա­րող է ան­կան­խա­տե­սե­լի շրջա­դարձ դառ­նալ նախ­նա­կան ծրագ­րե­րի հա­մար), ա­վե­լի մեծ հա­վա­նա­կա­նութ­յուն է տա­լիս երկ­րորդ տար­բե­րա­կին:

­Կան նաեւ այլ գոր­ծոն­ներ, ո­րոնք ի­րենց հեր­թին են ակ­նար­կում այն մա­սին, որ գործ ու­նենք ոչ թե Էր­դո­ղա­նի կազ­մա­կեր­պած, այլ՝ ար­տա­քին խա­ղի հետ: ­Նախ, զանգ­վա­ծա­յին ա­լի­քի բռնկման հենց ա­ռա­ջին ժա­մե­րից այն ծան­րա­գույն հար­ված դար­ձավ թուր­քա­կան տնտե­սութ­յան հա­մար: ­Տար­բեր աղբ­յուր­նե­րի գնա­հատ­մամբ, մեկ օ­րում թուր­քա­կան բան­կե­րը ստիպ­ված էին 10 մի­լիարդ դո­լա­րի կար­գի գու­մար հա­նել շու­կա՝ թուր­քա­կան լի­րա­յի ան­կա­ռա­վա­րե­լի պայթ­յուն թույլ չտա­լու հա­մար: Ու այս­տեղ կա մեծ հարց, թե ներ­քին ռե­սուրս­ներն այդ տեմ­պե­րով քա­նի՞ օր կբա­վա­րա­րեն նման պայթ­յու­նը կան­խե­լու հա­մար: Ա­ռա­վել եւս, որ զու­գա­հե­ռա­բար ֆոն­դա­յին բոր­սա­նե­րում պայթ­յու­նը կան­խել չի հա­ջող­վում. ­թուր­քա­կան ա­ռանց­քա­յին ըն­կե­րութ­յուն­նե­րի բաժ­նե­տոմ­սե­րը հաշ­ված ժա­մե­րի ըն­թաց­քում 10 եւ ա­վե­լի տո­կո­սով ան­կում գրան­ցե­ցին: Ակն­հայտ է նաեւ, որ չկա ե­րաշ­խիք, որ այս ա­մե­նը չի տա­նի տնտե­սա­կան հա­մա­տա­րած կո­լապ­սի, եւ են­թադ­րել, որ Էր­դո­ղա­նը գի­տակց­ված, սե­փա­կան հաշ­վարկ­նե­րից ել­նե­լով է գնա­ցել նման ռիս­կի, թե­րեւս այն­քան էլ տե­ղին չէ: ­Մեկ նյո­ւանս եւս. ընդ­դի­մա­դիր զանգ­ված­նե­րը հենց ա­ռա­ջին օ­րը սկսե­ցին հա­մա­տա­րած դար­ձող հար­ձա­կում­ներ պե­տա­կան հաս­տա­տութ­յուն­նե­րի վրա: Դ­րա հե­տա­գա ըն­թաց­քը կանգ­նեց­նե­լու հա­մար հնա­րա­վոր է, որ Էր­դո­ղա­նը ստիպ­ված լի­նի բա­նա­կը գոր­ծի դնել, ո­րի դեպ­քում կտրուկ կմե­ծա­նա քա­ղա­քա­ցիա­կան պա­տե­րազ­մի վտան­գը, ա­ռա­վել եւս, որ այդ ա­մե­նին կա­րող է գու­մար­վել նաեւ քրդա­կան գոր­ծո­նը: Ու նույն հարցն է՝ Էր­դո­ղա­նը կա­րո՞ղ էր դի­տա­վոր­յալ գնալ նման ահ­ռե­լի ռիս­կի. է­լի քիչ հա­վա­նա­կան տար­բե­րակ է:

ԻՆՉ ՊԱՏԿԵՐ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՇՈՒՐՋ

Այս ա­մե­նով հան­դերձ, պետք է նաեւ հաշ­վի առ­նել այն խոր­քա­յին գոր­ծոն­նե­րը, ո­րոնք ի­րենց հեր­թին Էր­դո­ղա­նի իշ­խա­նութ­յան մնա­լը դարձ­նում են շատ ա­ռանց­քա­յին ու­ժե­րի հա­մար ոչ ցան­կա­լի: ­Նախ հի­շենք, որ տա­րի­ներ ա­ռաջ, երբ Էր­դո­ղա­նը նո­րից կանգ­նած էր «գու­նա­վոր հե­ղաշրջ­ման» շե­մին, նա բա­ռա­ցիո­րեն ­Մոսկ­վա­յի եւ ­Թեհ­րա­նի օգ­նութ­յամբ փրկվեց: ­Բայց ա­սել, թե ­Սի­րիա ներ­խու­ժու­մից եւ ՌԴ-ի, Ի­րա­նի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը վատ­թա­րաց­նե­լուն ուղղ­ված տար­բեր այլ քայ­լե­րից հե­տո Էր­դո­ղա­նը կրկին կա­րող է հու­սալ, որ նույն կար­գի ա­ջակ­ցութ­յուն կստա­նա, միամ­տութ­յուն է:

Մ­յուս ուղ­ղութ­յու­նը՝ ԱՄՆ-ն­ է: Թ­րամփը թեեւ միշտ էլ խո­սել է Էր­դո­ղա­նի հետ անձ­նա­կան լավ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի մա­սին, սա­կայն գլո­բալ ի­մաս­տով ա­սել, թե ­Թուր­քիան ԱՄՆ-ի հա­մար շա­րու­նա­կում է նույն ռազ­մա­վա­րա­կան հե­տաքրք­րութ­յու­նը ներ­կա­յաց­նել, ինչ ժա­մա­նա­կին, դա էլ տե­ղին չէ: Ա­ռա­վել եւս, հաշ­վի առ­նե­լով այն սերտ կա­պե­րը, ո­րոնք Էր­դո­ղանն ու­նե­ցել եւ ու­նի Բ­րի­տա­նիա­յի հետ: Արդ­յուն­քում, այն, որ ­Մեր­ձա­վոր Ար­ևել­քում Թ­րամ­փի ակ­տի­վութ­յու­նը տա­նե­լու է ի­րա­վի­ճա­կա­յին էա­կան փո­փո­խութ­յուն­նե­րի, դա մի կող­մից է։ Մ­յուս կող­մից, որ ԱՄՆ նա­խա­գա­հը հա­վա­նա­բար ար­դեն ո­րո­շում է կա­յաց­րել տա­րա­ծաշր­ջա­նում ա­ռանց­քա­յին դաշ­նակ­ցի մա­սին, և ­դա ան­կա­ռա­վա­րե­լի Ան­կա­րան չէ, իր հեր­թին է գործ­նա­կա­նում տե­սա­նե­լի:

Իս­րա­յե­լը, ի­հար­կե, Թ­րամ­փի հիմ­նա­կան հո­վա­նա­վոր­յալն է: Բայց այդ­քա­նը. ԱՄՆ-ի տա­րա­ծաշր­ջա­նա­յին թիվ 1 դաշ­նակ­ցի դե­րին այն չի կա­րող հա­վակ­նել` ել­նե­լով մասշ­տաբ­նե­րից եւ բնակ­չութ­յան թվից: Թիվ 1 դաշ­նակ­ցի, միան­շա­նակ, գո­նե Իս­րա­յե­լում տես­նում են ­Քուր­դիս­տա­նը, ո­րը միա­ժա­մա­նակ կա­րող է զսպօ­ղակ դառ­նալ Ի­րա­նի, ­Թուր­քիա­յի, ա­րա­բա­կան աշ­խար­հի հա­մար, բայց լի­նե­լով այդ բո­լոր ու­ժե­րի շրջա­պատ­ման մեջ, չի կա­րող «թռնել» ա­մե­րի­կա-իս­րա­յել­յան կա­ռա­վա­րու­մից:

­Սա Իս­րա­յե­լի եւ ­Թուր­քիա­յի միջև ծայ­րա­հեղ սուր բախ­ման թե­մա է, եւ Թուր­քիա­յում սրվող ներ­քա­ղա­քա­կան ճգնա­ժամը, ի­հար­կե, միան­շա­նակ ձեռն­տու է ա­ռա­ջին հեր­թին հենց ­Թել Ա­վի­վին: Իսկ «Քր­դա­կան խա­ղա­քար­տը» կա­րող է վեր­ջա­պես թա­ղել Էր­դո­ղա­նին: ­Հաշ­վի առ­նե­լով նաեւ, որ Թ­րամփն ար­դեն սկսել է ակ­տի­վութ­յուն ցու­ցա­բե­րել նաեւ սի­րիա­կան ուղ­ղութ­յամբ, դա, ըստ ա­մե­նայ­նի, կտրուկ կա­վե­լա­նա, երբ Ան­կա­րան սկսում է ան­գամ ­Սի­րիա­յում տե­ղա­կայ­ված կոն­տին­գեն­տը տե­ղա­շար­ժել ներ­թուր­քա­կան խնդիր­նե­րի ուղ­ղութ­յամբ: Ու հաշ­վի առ­նե­լով, որ Թ­րամփն ար­դեն իսկ կա­սեց­րել է սի­րիա­կան ներ­կա փաս­տա­ցի իշ­խա­նութ­յու­ննե­րի հետ Բայ­դե­նի սկսած շփում­նե­րը, այ­սինքն՝ ա­մե­րիկ­յան օ­րենք­նե­րով այդ իշ­խա­նութ­յուն­նե­րը մնում են ըն­դա­մե­նը, որ­պես ա­հա­բեկ­չա­կան խմբա­վո­րում, ա­պա կա­րե­լի է կռա­հել, թե ­Սի­րիա­յում ԱՄՆ-ի ակ­տի­վութ­յու­նը որ ուղ­ղութ­յամբ է զար­գա­նա­լու: Ու այս­տեղ, թե­րեւս, պետք է հի­շել ՄԱԿ-ի անվ­տան­գութ­յան խոր­հուրդ ներ­կա­յաց­ված ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի հա­մա­տեղ բա­նա­ձե­ւը: Վերջապես, պա­տա­հա­կա՞ն էր, որ ­Թուր­քիա­յում այս ցնցում­նե­րը սկսվե­ցին սի­րիա­կան վեր­ջին աղ­մուկ հա­նած ի­րա­դար­ձութ­յուն­նե­րին զու­գա­հեռ. Ն­ման պա­տա­հա­կա­նութ­յու­ններ չեն լի­նում:

Էր­դո­ղա­նը փոր­ձեց գնալ դե­պի ԵՄ-ի հետ մեր­ձե­ցում, որ­պես­զի նվա­զա­գույ­նի հասց­նի Թ­րամ­փի հետ առ­ճա­կատ­ման հե­տե­ւանք­նե­րը։ ­Դա նաեւ տնտե­սա­կան տե­սանկ­յու­նից կա­րող է օգ­տա­կար լի­նել ­Թուր­քիա­յի հա­մար: ­Սա­կայն ներ­կա ի­րա­վի­ճա­կում, որ­քան էլ որ ԵՄ-ի հա­մար ­Թուր­քիան ցան­կա­լի դաշ­նա­կից է, նույն­քան էլ՝ վտան­գա­վոր է. ԵՄ-ն կարող է ­խո­րը կախ­վա­ծութ­յան մեջ հայտն­վել թուր­քա­կան ռազ­մա­կան կոմ­պո­նեն­տից:

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

Ա­հա, մո­տա­վո­րա­պես այս ընդ­հան­րա­կան լանդ­շաֆ­տում էլ սկսվե­ցին թուր­քա­կան ներ­կա ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը, ո­րոնց թի­կունք­ում դժվար է Իս­րա­յե­լի (ԱՄՆ-ի) շուն­չը չզգալ: Այս ի­րա­վի­ճա­կում, թե­րեւս, եր­կու տար­բե­րակ է մնում:

1. Էր­դո­ղա­նը կկա­րո­ղա­նա այս բո­ղո­քի ա­լի­քը հան­դար­տեց­նել, պետք ե­ղած դեպ­քում՝ ան­գամ բա­նա­կի մի­ջո­ցով: ­Բայց միան­գա­մայն հա­վա­նա­կան է, որ այդ ըն­թաց­քում ստիպ­ված լի­նի ­Քուր­դիս­տա­նի ստեղծ­ման փաս­տին բախ­վել, ո­րը, հե­ռան­կա­րում, կոր­ծա­նում է նշա­նա­կում:

2. Չի կա­րո­ղա­նա հան­դար­տեց­նել, եւ դա կդառ­նա Էր­դո­ղա­նի վեր­ջը: ­Բայց է­լի կա ­Քուր­դիս­տա­նի հար­ցը, ո­րը, մեծ հա­վա­նա­կա­նութ­յամբ, ­Թուր­քիա­յին կտա­նի մաս­նատ­ման, ե­թե այն­տեղ ի հայտ գա շատ ա­վե­լի թույլ ղե­կա­վար:

Այ­սինքն, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նութ­յամբ, մենք ա­կա­նա­տես ենք լի­նում Էր­դո­ղա­նի պաշ­տո­նա­վար­ման վեր­ջին տա­րի­նե­րին, եթե ոչ՝ շաբաթներին երկ­րի բարձ­րա­գույն իշ­խա­նութ­յու­նում։ ­Նա դժվար թե 2028 թվա­կա­նին նշա­նա­կի իր ի­րա­վա­հա­ջոր­դին:

­Բայց, ա­մեն դեպ­քում, կրկնենք՝ Էր­դո­ղա­նը ծանր վի­ճակ­նե­րից դուրս պրծնե­լու փայ­լուն մաս­նա­գե­տի հա­մա­րում ու­նի, եւ չբա­ցա­ռենք, որ այս ան­գամ էլ կկա­րո­ղա­նա ո­րե­ւէ մի­ջոց գտնել:

https://iravunk.com/sim/?p=308362&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան