Ողջ գիշեր Թուրքիայում շարունակվել են ցուցարարների եւ ոստիկանների բախումները (Տեսանյութ)
ՄիջազգայինՏասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել Թուրքիայի քաղաքների փողոցներ՝ ի պաշտպանություն վերջերս կալանավորված Էքրեմ Իմամօղլուի։ Բողոքի ցույցեր են ընթանում Ստամբուլում, Անկարայում, Ադանայում, Տրապիզոնում, Իզմիրում։
Ողջ գիշեր շարունակվել են ցուցարարների եւ ոստիկանների բախումները: Միայն Ստամբուլում վիրավորվել է վեց ոստիկան։ Առնվազն 150 ցուցարար վիրավորվել է։ Մարդկանց մեծամասնությունը աչքերի այրվածքներ ունի պղպեղի սփրեյից: Քաղաքի կենտրոններում ճնշող մեծամասնությունը ուսանողներ են։ Ադանայում մարդիկ ճեղքել են ոստիկանական բարիկադները:
Բողոքի ցույցեր են ընթանում նաև Գերմանիայի Բեռլին քաղաքում։ Այնտեղ հանրահավաքները խաղաղ են. հազարավոր մարդիկ դրոշներով երթ են անում և կարգախոսներ վանկարկում։
Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո Ստամբուլի ֆոնդային բորսայի բաժնետոմսերը կորցրել են 1,404,150,000,000 թուրքական լիրա, որը կազմում է մոտավորապես 37 մլրդ դոլար։
https://iravunk.com/sim/?p=308307&l=am/