Վաշինգտոնը Կիևին առաջարկել է ԱՄՆ-ի կառավարմանը հանձնել ատոմակայանները. Ռուբիոն և Ուոլցը հայտնել են Թրամփ-Զելենսկի զրույցի մանրամասները

Միջազգային

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը համատեղ հայտարարություն են տարածել Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի երեկվա զրույցի վերաբերյալ:

Ըստ հայտարարության՝ առաջնորդները պայմանավորվել են, որ Ուկրաինան և ԱՄՆ-ն ​​կշարունակեն աշխատել միասին՝ պատերազմին իսկապես վերջ դնելու համար:

Բացի այդ, Թրամփը մանրամասն տեղեկացրել է Զելենսկին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած զրույցի և քննարկված առանցքային հարցերի մասին։

«Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են էներգետիկ օբյեկտների հարցում զինադադարի մասին։ Տեխնիկական խմբերը մոտ օրերս կհանդիպեն Սաուդյան Արաբիայում՝ քննարկելու հրադադարի ռեժիմը մինչև Սև ծով երկարաձգելու հարցը։ Նրանք համաձայնել են, որ սա կարող է լինել պատերազմի ամբողջական ավարտի և անվտանգության ապահովման առաջին քայլը», - ասվում է հայտարարությունում։ 

Թրամփը քննարկել է նաև Ուկրաինայում էլեկտրաէներգիայի մատակարարման և ատոմակայանների հարցերը։ Նա ասել է, որ ԱՄՆ-ն կարող է մեծ օգնություն ցուցաբերել այս կայանների կառավարման գործում՝ էլեկտրաէներգիայի և կոմունալ ծառայությունների ոլորտում իր փորձով:

«Այս կայանների՝ ԱՄՆ-ի սեփականություն դառնալը լավագույն պաշտպանությունը կլինի տվյալ ենթակառուցվածքի համար և աջակցություն Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին», - ասվում է հայտարարությունում։  

Զելենսկին նաև շնորհակալություն է հայտնել Թրամփին հումանիտար հարցերով զբաղվելու համար, ներառյալ ռազմագերիների փոխանակումը: Նա նշել է, որ նոր հաջող փոխանակում է տեղի ունեցել, և շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահին ցուցաբերած առաջնորդության համար։ Թրամփը նաև հետաքրքրվել է պատերազմի ժամանակ Ուկրաինայում անհետ կորած երեխաների, այդ թվում՝ առևանգվածների մասին։ Թրամփը խոստացել է սերտորեն աշխատել երկու կողմերի հետ՝ օգնելու ապահովել այս երեխաների վերադարձը տուն:

Նրանք համաձայնել են, որ բոլոր կողմերը պետք է շարունակեն ջանքերը՝ հրադադարի հասնելու համար։ Նախագահներն ընդգծել են, որ ապագա հանդիպումներում թիմերը կարող են պայմանավորվել կայուն խաղաղության և անվտանգության ուղղությամբ շարժվելու բոլոր անհրաժեշտ ասպեկտների շուրջ։

https://iravunk.com/sim/?p=308220&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան