Հուսիթական որոշ աղբյուրներ ակնարկում են, թե խորտակել են ամերիկյան Harry S. Truman ավիակիրը
Միջազգային
Հուսիթական որոշ աղբյուրներ ակնարկում են, թե խորտակել են ամերիկյան Harry S. Truman ավիակիրը: Լուրը մեծ զգուշությամբ կրկնում են այլ աղբյուրներ եւս:
Ամեն դեպքում, փաստն այն է, որ հուսիթների դեմ ամերիկյան հարվածներին ի պատասծան, ավիակրի վրա հրթիռային չորս հարձակում է իրականացվել, այն էլ` ընդամենը երկու օրում: Արձակվել են տասնյակ բալեստիկ եւ հականավային հրթիռներ, որոնք, որքան էլ քիչ հավանական է թվում, բայց կարող էլ խորտակել ավիակիրը: Եթե ոչ, առնվազն լուրջ վնասներ ամերիկյան ռազմանավը պետք է, որ ստացած լինի, թեեւ ամերիկացիները փակել են այդ մասին ամեն մի տեղեկատվություն։
Ամեն դեպքում, ավիակրի խորտակումն այն աննախադեպ փաստը կլիներ, որ ավելի լավ է սպասենք այդ մասին ավելի ռեալ տեղեկությունների:
https://iravunk.com/sim/?p=308176&l=am/