Ուկրաինայում խաղաղ կարգավորումը պետք է տեղի ունենա երեք փուլով․ Ազարով

Միջազգային

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայում զինված դիմակայության խաղաղ կարգավորման շուրջ սկսված բանակցային գործընթացի շրջանակներում հարկ է առաջին հերթին քննարկել այդ հակամարտության խորքային պատճառները։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը, հայտնում է EADaily-ն։

 

Նրա կարծիքով՝ այդ պատերազմի անխուսափելիությունն ապահովվել է սկզբում Ուկրաինան «ոչ ռուսաստական», իսկ հետո՝ «հակառուսական» դարձնելը։

 

«Երբ այդ ամենն ավարտվեց, Կիևը սկսեց սպառնալ ոչ միայն Ռուսաստանի, այլև ամբողջ աշխարհի անվտանգությանը։ Ահա թե ինչն է հիմքում: Ահա թե ինչի մասին է առաջին հերթին պետք խոսել, եթե կա խնդիրը լուծելու ձգտում», - նշում Է Նիկոլայը։

 

Նա համոզված է, որ հարցը պետք է դիտարկել հենց այս գլոբալ համատեքստում, այլ ոչ թե դատողություններ անել այն մասին, թե «որ ուղղությամբ է ձգվելու սահմանը՝ ձախ կամ աջ»։

Ազարովը կարծում է, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորումը պետք է տեղի ունենա երեք փուլով․ «Առաջինը հրադադարն է։ Երկրորդը՝ ընտրությունների նախապատրաստումը՝ Ուկրաինայում լեգիտիմ իշխանության հաստատումը։ Երրորդը երկարաժամկետ խաղաղության և անվտանգության շուրջ բանակցություններն են լեգիտիմ ղեկավարության հետ, որը ձևավորվում է ընտրությունների արդյունքում»։

 

Նախկին վարչապետը հակադարձել է, որ այս փուլում բանակցությունների մասնակիցները փորձել են լուծել տարածքների հարցերը և որոշել էլեկտրակայանների ճակատագիրը: Նա պնդում է, որ այդ հարցերն արդեն վերաբերում են երկարաժամկետ խաղաղությանը, որի ձեռքբերումը հնարավոր է միայն խաղաղության ծրագրի երրորդ փուլում, այսինքն՝ ընտրություններից հետո։ 

 

https://iravunk.com/sim/?p=308144&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան