Մակրոնն ու Սթարմերը հիմար են ձևանում. Մեդվեդեւ
Միջազգային
Դմիտրի Մեդվեդեւը հանդես է եկել նոր մեկնաբանությամբ, կապված Ուկրաինայում եվրոպական խաղաղապահներ տեղակայելու բրիտանա-ֆրանսիական համառորեն շարունակվեղ ծրագրերի հետ.
«Մակրոնն ու Սթարմերը հիմար են ձևանում. Նրանց նորից ու նորից ասում են, որ խաղաղապահները պետք է գան ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրներից։ Չէ, տասնյակ հազարներ ենք ուղարկելու։ Պարզապես ընդունեք դա, դուք ցանկանում եք ռազմական օգնություն ցուցաբերել Կիևի նեոնացիստներին: Սա նշանակում է պատերազմ ՆԱՏՕ-ի հետ։ Խորհրդակցե՛ք Թրամփին, անպիտաններ։
Այսպիսով, Կրեմլը՝ ի դեմս Մեդվեդևի, առաջին անգամ ճանաչում է խաղաղապահների ընդունումը (որպես խաղաղ կարգավորման մաս)։ Ռուսաստանը ցանկացած ձևաչափով մերժում էր խաղաղապահներին, իսկ հիմա դա հնարավոր է, միայն թե ոչ ՆԱՏՕ-ն։
Սա, իհարկե, չի փրկի Զելենսկիին, բայց ուկրաինական վերնախավին շատ ձեռնտու կլինի՝ խաղաղապահները կապահովեն երկրի հիմնական ակտիվները և կապահովեն արևմտամետ կուրսի անխոչընդոտ շարունակությունը։ Մյուս կողմից, ոչպես խաղաղապահ, Մոսկվան նախապատվություն է տալիս Չինաստանին կամ Հնդկաստանին: Մի խոսքով, հետաքրքիր իրավիճակ է:
https://iravunk.com/sim/?p=307891&l=am/