Ինչ է քննարկել Պուտինն Ուիտկոֆի հետ. Թրամփ հատուկ բանագնացը մանրամասներ է հայտնել
Միջազգային
Թրամփ հատուկ բանագնաց Ուիտկոֆը մանրամասներ է հայտնել Մոսկվա այցից եւ ՌԴ նախագահի հետ հանդիպումից:
Թեեւ լիբերաստական աղբյուրներն աղմկում էին, թե Պուտինն Ուիտկոֆին ստիպել է սպասել 8 ժամ` կարճ հանդիպման համար, եւ դա արհամարանք է ԱՄ-ի հանդեպ, սակայն Ուիտկոֆը հերքել է դա: Ըստ նրա` հանդիպումը Պուտինի հետ Մոսկվայում տևել է 3-4 ժամ, դրական է եղել և կենտրոնացել է ուկրաինական ճգնաժամի համար լուծումներ գտնելու վրա։
ՌԴ նախագահը նշել է, որ ընդունում է Թրամփի փիլիսոփայությունը, երկուսն էլ հանդես են գալիս Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման օգտին։
ուիտկոֆը շաբաթ և կիրակի Թրամփի հետ քննարկել է Ռուսաստան կատարած իր այցի արդյունքները, ԱՄՆ նախագահն ակնկալում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կլուծվի «շաբաթների ընթացքում»:
Հանդիպման արդյունքում, Մոսկվայի և Վաշինգտոնի միջև տարաձայնությունները պակասել են:
Ուիտկոֆը նաեւ հայտնել է, որ Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը սպասվում է հաջորդ շաբաթ:
https://iravunk.com/sim/?p=307869&l=am/