Թուրքիայում ԵՄ-ին անվանել են «հիվանդ մարդ»

Միջազգային

Եվրամիությունը Թուրքիայի նկատմամբ իրեն երկերեսանու պես է պահում, նա Անկարային ժողովրդավարության դասեր տալու իրավունք չունի։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտարարել է Թուրքիայի նախագահի ավագ խորհրդական Մեհմեդ Ուչումը` մեկնաբանելով Եվրախորհրդարանում Թուրքիայի հարցով զեկուցող Նաչո Ամորի զեկույցը։

Ուչումը մեջբերել է Ամորի խոսքերը, որ միությունը բաց է Թուրքիայի հետ պաշտպանական կապերի զարգացման համար, «սակայն անդամակցությունը հորիզոնում չէ»:

Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդականն ասել է, որ ԵՄ-ն ցանկանում է, որ Անկարան թուլացնի ահաբեկչության դեմ պայքարը թե՛ օրենսդրության, թե՛ ռեալիզացիայի առումով, ինչը, նրա կարծիքով, լավ մտադրություն չէ։

Նրա խոսքով՝ Եվրամիությունը գործում է բացարձակապես կեղծավոր կերպով և երեսպաշտորեն, իսկ Եվրախորհրդարանի զեկուցողի հայտարարությունները մեծամտություն են և «գաղութային մտածելակերպից ծնված»։ 

«Եվրամիությունը մեր ժամանակի հիվանդ մարդն է։ Նրանք, ովքեր խոսում են այս հիվանդի անունից, նախ պետք է իրենց նայեն։ Հիվանդ մարդը՝ Եվրամիությունը, չի կարող Թուրքիային ժողովրդավարության և իրավունքի դասեր տալ։ Թող իրենք զբաղվեն ժողովրդավարության և իրավունքի սեփական ճգնաժամերով։ Թող սոցիալական արդարության հարցերին նայեն»,- եզրափակել է Ուչումը։

 

https://iravunk.com/sim/?p=307851&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան