Զելենսկ վախենում է, որ իրեն, որպես չափից դուրս շատ բան իմացողի, «արանքից հանելու» են իր ներկա «դաշնակիցները», եւ շատ հավանական է, որ Երմակի ձեռքով. Ուկրաինական աղբյուր
Միջազգային
Ուկրաինական միանգամայն տեղեկացված աղբյուրը հայտնում է.
«Համաձայն Նախագահական պալատի մեր վստահելի աղբյուրի, որ Բանկովայայում հիմա խուճապ է: Զելենսկին գնալով ավելի ու ավելի քիչ վստահում Անդրեյ Երմակին, ով մի շարք խոշոր ձախողումներ ունեցավ: Նախ, այդպես էլ չկարողացավ կապ հաստատել Թրամփի վարչակազմի հետ, որի արդյունքու Սպիտակ տնից Զելենսկուն դուրս շպրտելն էր: Ապա նաեւ Երմակը, ով Զելենսկուն մինչ յս վստահեցնում էր, որ Բրիտանիան մինչեւ վերջ նրա թիկունքին է, ըստ այդմ` նաեւ Եվրոպան, այդ ուղղությամբ եւս կատաստրոֆիկ ձախողման փուլում է: Այս պահին Ուկրաինայի դիրքերը ԵՄ-ում արագորեն անկում են ապրում: Ավելի ստույգ, եվրոպական տարբեր երկրներ բացահայտ են ցույց տալիս, որ ուկրաինական ուղղությունն արդեն սպառված են համարում, այլեւս անգամ իմաստ չեն տեսնում միջոցներ հատկացնել: Խոստանում են, թե խաղաղապահ ուժեր են ուղարկելու. բայց դա էլ ընդամենը ընդհանուր բանակցային գործընթացի մեջ մնալու համար է, եւ ռեալ բան Կիեւին կամ Զելենսկուն չեն տալու: Արդյունքում, այն քաղաքական կուրսը, որը հրամցրեց Երմակը, Զելենսկն հասցրել է ոչ թե պարզապես պարտության, այլ, շատ մեծ հավանականությամբ, ֆիզիկական ոչնչացման շեմին: Ավելի, մեր աղբյուրը խոսում է Զելենսկու այն մեծ մտավախությունների մասին, որ իրեն, որպես չափից դուրս շատ բան իմացողի, «արանքից հանողը» հենց իր ներկա «դաշնակիցներն» են լինելու, եւ շատ հավանական է, որ Երմակի ձեռքով: Բայց լինելով բացարձակ մեկուսացման մեջ, որեւէ բան ձեռնարկելու հնարավորություն չունի»:
https://iravunk.com/sim/?p=307816&l=am/