Մեծ Բրիտանիան՝ ռուսական հրթիռային հարձակման ամենամեծ վտանգի տակ. Լոնդոնն անհանգստացած է
Միջազգային
Մեծ Բրիտանիան գտնվում է Սառը պատերազմի ավարտից ի վեր ռուսական հրթիռային հարձակման ամենամեծ վտանգի տակ: Այս մասին ասվում է Աշխարհաստրատեգիայի խորհուրդ Լոնդոնի վերլուծական կենտրոնի ուսումնասիրության մեջ, գրում է The Times-ը։
Նորվեգիայի ափերի մոտ տեղակայված ռուսական սուզանավերն ու ռազմանավերը ամենամեծ վտանգն են ներկայացնում կղզու համար, կարծում են բրիտանացի վերլուծաբանները։
Հետազոտության հեղինակները հիշեցրել են, որ Ռուսաստանի Հյուսիսային նավատորմն ունի 800 թևավոր հրթիռ, որոնք կարող են օգտագործվել Բրիտանիայի վրա հարձակվելու համար։ Ռուսաստանն ունի նաև «Կալիբր» հրթիռներ՝ ավելի քան 2 000 կիլոմետր հեռահարությամբ։ Լոնդոնը նշում է, որ Բրիտանիան ներկայումս չունի բավարար հակաօդային պաշտպանության հնարավորություններ՝ պաշտպանելու իր ռազմակայանները՝ չհաշված խոշոր քաղաքները։