Դեղատներից որոշ դեղերի հետկանչի միակ պատճառը փաստաղթղթային անճշտությունն է. Առողջապահության նախարարությունը պարզաբանում է

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունն անդրադարձել է մամուլում շրջանառվող լուրերին, որ դեղատներից հետ են կանչվել որոշ դեղեր։Նախարարության պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ հետկանչի միակ պատճառն ու հիմքը փաստաղթղթային անճշտությունն է, ու որոշման հիմք հանդիսացող թերությունը որևէ վտանգ չի ներկայացնում մարդու առողջության համար, քանի որ չի առնչվում դեղի որակին, անվտանգությանը և արդյունավետությանը:

«Պաշտոնապես հայտնում ենք՝ այդ դեղերի հետկանչը կապված չէ որակի հետ և ովքեր, որ արդեն դեղատներից ձեռք էին բերել ու օգտագործել այդ դեղերից, անհանգստանալու որևէ առիթ չունեն․ դրանք ոչ միայն անվտանգ են առողջության համար, այլ՝ չկա նաև որևէ խնդիր արդյունավետության հետ կապված։ Հետկանչի միակ պատճառն ու հիմքը փաստաղթղթային անճշտությունն է։

«Դեղերի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ դեղի գրանցման հավաստագրի իրավատերը պատասխանատվություն է կրում գրանցված արտադրանքի անվտանգության, արդյունավետության և որակի համար:

Այդ պարտավորության շրջանակներում մի շարք դեղերի գրանցման հավաստագրի իրավատեր «Մերկ» ՍՊԸ-ն տեղեկացրել է, որ միջնորդ կազմակերպություններից ներմուծվող որոշ դեղերի հավաստագրերի տվյալները չեն համապատասխանում իր կողմից տրամադրված բնօրինակ հավաստագրերին:

Տեղեկությունը ստանալուց հետո ՀՀ ԱՆ ընդլայնել է դեղերի ներմուծման (համապատասխանության) հավաստագրման ժամանակ իրականացվող փորձաքննության գործիքակազմը, ներառյալ՝ գրանցման հավաստագրի իրավատերերի և արտահանող երկրի իրավասու մարմինների հետ համագործակցությունը՝ ուղեկցող փաստաթղթերի իսկությունը հաստատելու համար, որի ընթացքում անհրաժեշտություն է առաջացել նաև դադարեցնելու որոշ դեղերի շրջանառությունը և իրականացնելու հետկանչ»,- նշված է պարզաբանող հայտարարության մեջ:

 

https://iravunk.com/sim/?p=307794&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան