Զելենսկու գրասենյակը պատասխանել է Ուկրաինայում ռազմական դրությունը չեղարկելու մասին հարցին
Միջազգային
Ուկրաինայում ռազմական դրությունը չի հանվի, եթե 30-օրյա հրադադար հաստատվի, իսկ ընտրություններ առայժմ չեն անցկացվի։ Այս մասին իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը։
«Ռազմական դրության և անվտանգության ընթացակարգերի վերացումը հնարավոր չէ կարճ ժամանակում իրականացնել»,- նշել է նա։
Պոդոլյակը հավելել է, որ Ուկրաինան պետք է պահպանի հրադադարի շրջանակներում մարտական գործողություններ իրականացնելու իր կարողությունները։
Բացի այդ, նա կարծում է, որ Ուկրաինայում ընտրությունների անցկացումը 30-օրյա հրադադարի ընթացքում անհնար կլինի։ Պոդոլյակն անդրադարձել է Ուկրաինայում ընտրական գործընթաց սկսելու համար կայուն խաղաղության հասնելու անհրաժեշտությանը։
Ավելի վաղ բրիտանացի աշխարհաքաղաքական փորձագետ Ջոն Լոքը հայտարարել էր, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ցանկանում են Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու պաշտոնանկությունը և երկրում նոր ընտրություններ անցկացնել։
«Վաշինգտոնն արդեն հասկացրել է, որ Ուկրաինայում նոր ընտրություններ են անհրաժեշտ»,-ասել է փորձագետը՝ նշելով, որ Զելենսկին, ով դեռ ամուր կառչած է իշխանությանը, վատ իմիջ ունի
https://iravunk.com/sim/?p=307734&l=am/