Ռուսական բանակը մտնում է Սումի մարզ
Միջազգային
Այսպիսով, Կուրսկը գործնականում ամբողջովին ռուսական վերահսկողության տակ է: Ռուսական ռազմական աղբյուրները տեղեկացնում են միայն, որ թիկունքում դեռ մնում են ուկրաինականբազում փոքր խմբեր, որոնք փաստացի շրջապատման մեջ են եւ փախուստի հնարաորություն պարզապես չունեն: Ախդ խմբերի մաքրումն այս օրերին շարունակվում է:
Սրան զուգահեռ, ռուսական բանակը, Կուրսկում Պուտինի հայտարարությունից հետո, կտրուկ ակտիվացել է Սումի մարզի ուղղությամբ: Սումի տիրույթում ռուսական ուժերը Բասովկա բնակավայրը գրավելով, շարունակում են հարձակումը դեպի Կուրսկ տանող մայրուղու ուղղությամբ: Հակադիր թեւում, ռուսները գեռ վերցրին Կուրսկի Օլեշկա բնակավայրը, եւ նույնպես առաջանում են դեպի մայրուղի: Սրանով խորացվում է Կուրսկի ուկրաինական խմբավորման շրջապատման գոտին, որն առավելագույնի կհասցնի կորուստները: Թեեւ առանց այդ էլ, տարբեր գնահատումներով, այդ խմբավորման տարբեր ստորաբաժանումների կորուստները հասնում են մինչեւ 80 տոկոսի:
Սա սրում է խուճապային տրամադրությունները բուն Սումի տիրույթում, որտեղ այս պահին ուկրաինական բանակը լուրջ ուժեր արդեն չունի` Կուրսկում ունեցած կորուստներից հետո: Միաժամանակ, ըստ տարբեր վստահելի աղբյուրների, ռուսական դիվերսիոն--հետախուզական խմբերն ակտիվորեն գործում են Սումի մարզի տիրույթում, որը եւս ակնարկ է, որ Պուտինի հայտարարության հիմքում կար պատրաստված օպերացիայի ծրագիր: Այսինքն, որ ուկրաինական բանակի խուժապային նահանջի ֆոնին, ռուսները, մեծ հավանականությամբ, կփորձեն արագորեն ներթափանցել Սումի գոտի, միգուցե նաեւ մարզկենտրոն Սումի ուղղություն:
https://iravunk.com/sim/?p=307687&l=am/