Ի՞նչ է հայտնի Կրեմլում Թրամփի հատուկ բանագնաց Ուիտկոֆի հետ Պուտինի փակ գիշերային հանդիպման մասին
Միջազգային
Ռուսական տեղեկացվածխ աղբյուրը հայտնում է, որ Կրեմլում գիշերը Պուտինն ընդունել է Թրամփի հատուկ բանագնաց Ուիտկոֆին: Այդ փակ գիշերային հանդիպման մասին ո´չ ռուսական, ո´չ ամերիկյան կողմը ոչինչ չի հաղորդել: «Դրա առաջընթացի կամ արդյունքների մասին որեւէ տվյալ չկա»,- հայտնում է աղբյուրը։
Ուիթկոֆի ինքնաթիռը Մոսկվայից մեկնել է գիշերը, նա մինչ այդ մոտ մեկ ժամով մտել է ամերիկյան դեսպանատուն։
Պուտինի ավտոշարասյունը Կրեմլից հեռացավ գիշերվա ժամը մեկ անց կեսին:
Ամեն դեպքում, դեռ սպասենք պաշտոնական հաստատման կամ հերքման, որ այդ հանդիպումն իրոք տեղի է ունեցել:
Սակայն կան կադրեր, թե ինչպես է Ուիտկոֆը դուրս գալիս ամերիկյան դեսպանատան շենքից:
https://iravunk.com/sim/?p=307681&l=am/